Արցախ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է տոհմային տնտեսություններ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է տոհմային տնտեսություններ 13/06/2020 15:42

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, վերջերս երկու տնտեսությունների հաջողվել է «Ջերսեյ» և «Ֆլեկվի» ցեղատեսակների տոհմային անասունների խոշոր գլխաքանակ ներկրել եվրոպական երկրներից:

Արայիկ Հարությունյանը կարևորել է կատարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության շրջանակում անասնապահությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների համար տոհմային անասունների ձեռքբերումը պետք է ավելի մատչելի դարձնել: Նա տեղում հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ այս բնագավառում գործող կարգի և պայմանների վերաբերյալ կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ նոր առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Այլ հոդվածներ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
1․4 մլն դոլար՝ Արցախում ականազերծման համար. Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձևը
1․4 մլն դոլար՝ Արցախում ականազերծման համար. Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձևը
Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ
Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ
Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախարար է նշանակել
Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախարար է նշանակել
«Սերժ Սարգսյանը չի հանդիպել ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ Էդմոն Մարուքյանի հետ». Հայկ Մամիջանյան
«Սերժ Սարգսյանը չի հանդիպել ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ Էդմոն Մարուքյանի հետ». Հայկ Մամիջանյան