Համացանց
«Հապաղել իրոք չի կարելի»․ Արշակ Սադոյան
«Հապաղել իրոք չի կարելի»․ Արշակ Սադոյան 12/06/2020 10:39

«Հապաղել իրոք չի կարելի»․ Արշակ Սադոյան

ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ,

չնայած մեզ մոտ խորհրդարանական համակարգ է հաստատվել և խնդիրները հիմնականում պետք է լուծվեին ներկայացուցչական մարմնի կողմից, բայց հասկանալի պատճառներով` գործնականում բոլոր կարևոր որոշումները ընդունվում են մեկ անձի կողմից, իր բոլոր վտանգավոր հետևանքներով:

Ես ուշադիր հետևում, փորձում էի հասկանալ, թե ինչ պատճառով է, որ Նիկոլ Փաշնյանը նախ մայիսի սկզբից շտապեց ազդեցիկ շատ սահմանափակումները հանել և հետո էլ, չնայած բազմաթիվ ահազանգերին, զգուշացումներին, մինչ այժմ բացի դիմակների, ձեռնոցների մասին խոսելուց վարակի կանխարգելմանն ուղղված այլ լուրջ քայլերի չի դիմում:

Ես չգիտեմ՝ ովքեր են խորհուրդներ տալիս նրան: Չգիտեմ՝ ոնց են նրանք համոզել, որ կա ինչ որ կոլեկտիվ իմունիտետ, որ հիվանդությունն այդքան էլ սարսափելի չէ, որ մահերն այդքան էլ շատ չեն լինելու և չարժե այդ պատճառով վնասել տնտեսությանը: Հավանաբար դա է պատճառը, որ վերջերս նա ավելի հաճախ է խոսում ասիմպտոն հիվանդների մասին, պնդում, որ մեր մոտ 100 հազարից շատ ավելի վարակակիրներ կան: Դա է հավանաբար պատճառը, որ արդեն փորձում է համոզել, որ վարակի դեմն այլ ճանապարհներով հնարավոր չէ առնել, ինքը մեղք չունի, մեկ է ստիպված ենք քայլել դժոխքի միջով, բայց կարող ենք դա անել քիչ կորուստներով:

Իհարկ է տնտեսական հեղափոխության տեսլականը շատ հրապուրիչ է: Իհարկե սահմանափակումները լուրջ վնաս կարող են տալ: Բայց չհասկանալ, թե որքան թանկ արժի մարդկային կապիտալը և եթե չփորձենք հնարավորինս կանխել վարակի տարածումը, ինչ արժեքավոր մարդկանց ենք կորցնելու, կարծում եմ՝ առաջնորդը պարտավոր էր առաջին հերթին դրա մասին մտածեր:

Սիրելի հայրենակիցներ, մենք ամենաթույլ, հետամնաց ազգը չենք: Մեր վատ սովորությունների, կարողությունների պակասի պատճառավ չէ, որ հայտնել են ամենավերջինների ճամբարում: Եթե եվրոպական և շատ ուրիշ երկներ` նույնիսկ մեր հարևանները կարողացել են հստակ քայլերով հաջողության հասնել, մենք էլ կարծում եմ կարող էինք դա անել, եթե սխալ ուղով չգնայինք:

Փառք աստծո այսօր էլ դեռ հնարավորություններ կան: Այսօր էլ դեռ ջանքերը համատեղելով, կարգի հրավիրելով մեր ապաշնորհ կառավարիչներին կարող ենք հաջողության հասնել: Գոյատևման խնդիրն է դրված կշեռքի նժարին: Չի կարելի նույնիսկ թույլ տալ, որ մոտենանք դժոխքին: Հապաղել իրոք չի կարելի:

Ցավոք այժմ այլ հնարավորություն չունենք: Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Առաջիկայում էլ հիմնական որոշումները այս իշխանություններն են դեռ ընդունելու: Բայց ի վերջո նրանց էլ կարելի է պարտադրել: Համոզված եմ, որ փորձի, գիտելիքների, մեծամտության պատճառով է միայն, որ թույլ են տվել այդ կոպիտ սխալերը և եթե հասկանան՝ կփորձեն ուղղվել:

Ելքի ճանապահները հստակ գծագրել և արդեն դրել ենք նրանց սեղանին: Ասել ենք, որ ինչքան էլ դժվար լինի, բոլոր հիվանդներին է պետք մեկուսացնել, այլ ոչ թե ուղարկել տուն: Լուրջ, շատ լուրջ սահմանափակումներ պետք է դնել՝ թեկուզ տնտեսությանը վնաս տալով: Իհարկե բոլորիս համար էլ դա դժվար կլինի, բայց մարդիկ արդեն պատրաստ են թեկուզ զրկանքների գնով` աջակցել, օգնել, որ այս չարիքը հաղթահարվի:

Մի կողմին միայն մեղադրելով էլ խնդիրը չի լուծվի: Համատեղել է պետք ջանքերը: Նորից ու նորից եմ դիմում Ձեզ՝ հայրենակիցներ, ինչ եղել՝ եղել է, բախտորոշ այս պահին Ձեր ձայն էլ բարձրացրեք, Դուք էլ պահանջեք, պարտադրեք, որ նրանք վերջապես խելքի գան, ճիշտ ուղի ընտրեն: Հասկացրեք, որ սա է փորձաքարը, հնարավոր է, որ սխալներն էլ ներվենմ եթե համատեղ ջանքերով կարողանանք հաջողության հասնել»:

Այլ հոդվածներ
Համացանցում տարածվում է զոհված զինծառայողների լուսանկարները
Համացանցում տարածվում է զոհված զինծառայողների լուսանկարները
«Արդեն մեկ ժամ է հրադադար է հաստատվել, կողմերը չեն կրակում». Ա. Հովհաննիսյան
«Արդեն մեկ ժամ է հրադադար է հաստատվել, կողմերը չեն կրակում». Ա. Հովհաննիսյան
Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին
Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին
«Արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել». Նաիրա Զոհրաբյան
«Արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել». Նաիրա Զոհրաբյան
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան