ԵՊՀ-ում համընդհանուր կոնսոլիդացիա է ձևավորվում իշխանությունների դեմ. «Փաստ»
«ԵՊՀ շուրջ վերջին զարգացումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը, ըստ կարգի, ձեռնամուխ է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու: Ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հաջողակ գործարար Սենիկ Գևորգյանի եղբայրն է, փոշմանել է և ցանկանում է ռեկտոր դառնալ:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, նա կարողացել է իր շուրջ կոնսոլիդացնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գևորգ Մուրադյանին, որը նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահն է և հույս ունի վերանշանակվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, վերջինս իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մինչ ռեկտորի ընտրություններն այս իշխանությունները չեն լինելու, և կարելի է Գևորգյանին ռեկտոր ընտրել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։