Մամուլի տեսություն
«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլ»-ի նիստից․ ինչպես «հակահարված» կտան ԲՀԿ-ին
«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլ»-ի նիստից․ ինչպես «հակահարված» կտան ԲՀԿ-ին 12/06/2020 09:34

«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլ»-ի նիստից․ ինչպես «հակահարված» կտան ԲՀԿ-ին

բեռնափոխադրում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել առաջիկա անելիքները: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է հատուկ նիստ գումարվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու համար, իսկ հունիսի 16-ին էլ մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը:

Եվ այսօր պատգամավորները քննարկել են, թե ինչպես իրենց պետք է դրսեւորեն վաղը եւ մյուս օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեժ օրեր են սպասվում, եւ պատգամավորներին զգուշացված է, որ արտահերթ նիստերը շատ են լինելու:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա նիստի գլխավոր թեման կրկին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զբաղեցրած դիրքը, եւ որոշվել է մի որոշ ժամանակ ավելի հանգիստ պահվածք դրսեւորել: Եվ որոշվել է, որ այսօր կայանալիք հատուկ նիստի ժամանակ եւս չեզոք դիրք գրավեն, որեւէ կերպ, որեւէ քննադատական խոսք չհնչեցնեն ԲՀԿ-ի հասցեին եւ այնպես անեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա:

Իհարկե, սա այն դեպքում, եթե սադրանքներ կամ շատ քննադատական ելույթներ չլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո պատգամավորները քննարկումներ են ունեցել նաեւ խորհրդարանում եւ որոշել՝ ով պետք է ելույթ ունենա, ինչ հարց պետք է տան եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
Աջակցություն՝ խռովարարներին. Ովքեր են Արցախից Երևան եկել. «Ժամանակ»
Աջակցություն՝ խռովարարներին. Ովքեր են Արցախից Երևան եկել. «Ժամանակ»
Ուսումնասիրվում է. ԳՇ հայտարարությանը երբ կհետևի քրեաիրավական արձագանք. «Ժամանակ»
Ուսումնասիրվում է. ԳՇ հայտարարությանը երբ կհետևի քրեաիրավական արձագանք. «Ժամանակ»
500 անհետ կորած. ծնողներին ծանուցել են՝ իրենց որդիները գերի չեն. «Ժամանակ»
500 անհետ կորած. ծնողներին ծանուցել են՝ իրենց որդիները գերի չեն. «Ժամանակ»
«Սպուտնիկ V»-ն կարող է համաշխարհային հաջողություն բերել Ռուսաստանին. The Washington Post
«Սպուտնիկ V»-ն կարող է համաշխարհային հաջողություն բերել Ռուսաստանին. The Washington Post
«Ժողովուրդ». Երբ Լիլիթ Մակունցը կնշանակվի դեսպան
«Ժողովուրդ». Երբ Լիլիթ Մակունցը կնշանակվի դեսպան