Համացանց
«Սա Փաշինյանի օրոք ՀՀ-ի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն է». Արմեն Աշոտյան
«Սա Փաշինյանի օրոք ՀՀ-ի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն է». Արմեն Աշոտյան 12/06/2020 00:29

«Սա Փաշինյանի օրոք ՀՀ-ի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն է». Արմեն Աշոտյան

Արդեն հայտնել էինք, որ Եվրոխորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ:

Թեմային ֆեյսբուքյան տեսաուղերձով անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Տեսաուղերձին կից Աշոտյանը գրել է. «Մեր պառլամենտականները սովոր են եղել պարգևավճար-օրապահիկ-գործուղում «կախարդական» բանաձևով աշխատել։ Իսկ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը բացարձակ չի հետաքրքրել իրենց։ Եվրոպական պառլամենտում խնդիրները վաղուց էին հասունացել։ Ես դրա մասին բարձրաձայնել եմ արդեն մեկ տարուց ավելի:
     Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը դեմ է։ Այս հայտարարությունը համանախագահների առաջարկությունների փաթեթին դեմ է։ Այս հայտարարության հեղինակներն ակնհայտորեն կամ չեն տիրապետում խնդրին կամ ընկել են ադրբեջանական լոբիստների ազդեցության տակ։

Նման հայտարարությունները մշտապես ունենում են լրջագույն քաղաքական հետևանք։ Նման հայտարարությունները կուտակվում են, և քաղաքական հայտարարություններից հետո գալիս է քաղաքական որոշումների մասը։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն է։ Սա խորհրդարանական դիվանագիտության համար կորոնավիրուսի դրական թեստին համարժեք բան է»։

Այլ հոդվածներ
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան
«Կբարձրացնեմ Գ. Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը». Դ. Իոաննիսյան
«Կբարձրացնեմ Գ. Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը». Դ. Իոաննիսյան
Էդմոն Մարուքյանը՝ Բերքանուշի տարածքում տեղի ունեցող վթարների մասին
Էդմոն Մարուքյանը՝ Բերքանուշի տարածքում տեղի ունեցող վթարների մասին
«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին
«Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին
ՍԴ նիստն ավարտվեց
ՍԴ նիստն ավարտվեց