Հայաստան
«Ինչ-որ բացատրություն կա՞ սրան». Նաիրա Զոհրաբյան
«Ինչ-որ բացատրություն կա՞ սրան». Նաիրա Զոհրաբյան 11/06/2020 20:52

«Ինչ-որ բացատրություն կա՞ սրան». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ-որ բացատրություն կա՞ սրան. Այս անձնագիրը ինձ տրամադրել է այս տիկնոջ ամուսինն ու հորդորել է հրապարակել: Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո Արցախից Մարինային ուղարկում են Երևան և Դավթաշենի անձնագրային բաժանմունքում մեկ տարի առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, նա ստանում նոր անձնագիր, որը վավեր է մինչև 2029 թվականն ու որտեղ որպես ծննդավայր նշված է Ադրբեջան, իսկ որպես գրանցման վայր` Մարտունու շրջան, գյուղ Ճարտար: Հիմա էսպիսի մի հարց. եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Ի դեպ, 90-ականներին նման դեպքերում ծննդյան վայր գրում էին Հայաստան, հաշվի առնելով, որ Արցախը դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ: Սա որպես հարց դնում եմ քննարկման` ադեկվատ լուծում գտնելու համար, իսկ անձնագրայինի նոր պետին խնդրում եմ փոխել Մարինայի անձնագիրն ու մաքրել Ադրբեջան անունը»:

Այլ հոդվածներ
Արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետները Հայաստանում են
Արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետները Հայաստանում են
Բաղյան փողոցում վրաերթի հետևանքով մահացածի անձը դեռ պարզված չէ
Բաղյան փողոցում վրաերթի հետևանքով մահացածի անձը դեռ պարզված չէ
«5 օր առաջ Սոթքն Արցախին էր սահմանակցում, հիմա՝ Ադրբեջանին». Սոթքի բնակիչները մտահոգ են
«5 օր առաջ Սոթքն Արցախին էր սահմանակցում, հիմա՝ Ադրբեջանին». Սոթքի բնակիչները մտահոգ են
Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում․ հայտարարություն
Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում․ հայտարարություն