Աշխարհ
Հայաստանը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում. #Lenta
Հայաստանը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում. #Lenta 11/06/2020 18:07

Հայաստանը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում. #Lenta

Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ընդգրկվելու այն պետությունների ցանկում, որոնք պարտվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պատերազմում, գրում է Lenta.ru կայքը: Ըստ հրապարակման հեղինակ Էլեն Բաբայանի՝ երկրում կրկին նկատվում է հիվանդության դեպքերի աճ․ կտրուկ ավելացել է ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը, և սպառվում են առողջապահական համակարգի ռեսուրսները: «Միևնույն ժամանակ, իշխանությունները թույլատրում են սոցիալական ցանցերում ամաչացնել այն քաղաքացիներին, որոնք առանց դիմակի են: Քաղաքացիները չեն շտապում ամաչել, քանի որ համաճարակի հենց սկզբից ոչ ոք չէր վերահսկում համաճարակաբանական անվտանգության կանոնների պահպանումը: Բացի այդ, շատերը հավատում են դավադրական տեսություններին՝ կապված COVID-19-ի հետ, որոնք տարածվում են պաշտոնական լրատվամիջոցների և հասարակական գործիչների կողմից:

Մինչ ամբողջ աշխարհը չեղարկում է սահմանափակումները և գրանցում է կորոնավիրուսի համաճարակի անկում, Հայաստանում հիվանդների թիվն աճում է:
     Մայիսի 20-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի գրանցված թիվը 5 606 էր, իսկ արդեն հունիսի 11-ին` 14669: Նույն ժամանակաշրջանում կտրուկ աճել է նաև մահվան դեպքերի թիվը` 160-ից հասնելով 245-ի: Համավարակն առաջին իրական խնդիրն էր, որի մեղքը Փաշինյանի թիմը չի կարող գցել նախկին իշխանությունների վրա: Սկզբում իշխանությունները համակարգված կերպով հերքում էին կորոնավիրուսի վտանգը, ապա մեղքը բարդում առողջապահության ոլորտի խնդիրների վրա, իսկ հետո գնացին այլ ճանապարհով»,- նշվում է կայքում։

Այլ հոդվածներ
 Նավալնին՝ կոմայից դուրս գալու առաջին տպավորությունների մասին
Նավալնին՝ կոմայից դուրս գալու առաջին տպավորությունների մասին
Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են 2 տրլն դոլար
Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են 2 տրլն դոլար
Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը
Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը
«Նովիչոկ»-ի մշակողը ներողություն է խնդրել Նավալնիից
«Նովիչոկ»-ի մշակողը ներողություն է խնդրել Նավալնիից
Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա թուրքերի հարձակման գործով դատական 1-ին նիստը
Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ ցուցարարների վրա թուրքերի հարձակման գործով դատական 1-ին նիստը