Հայաստան
«Նոտարական վավերացված գործարքից հետո անձը կարող է չգնալ կադաստր». Ռուստամ Բադասյանն օրենքում նոր փոփոխություններ առաջարկեց
«Նոտարական վավերացված գործարքից հետո անձը կարող է չգնալ կադաստր». Ռուստամ Բադասյանն օրենքում նոր փոփոխություններ առաջարկեց 11/06/2020 13:02

«Նոտարական վավերացված գործարքից հետո անձը կարող է չգնալ կադաստր». Ռուստամ Բադասյանն օրենքում նոր փոփոխություններ առաջարկեց

բեռնափոխադրում

Կառավարության հերթական նիստին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել: «Այսինքն որևէ հիմք չկա, որով անձը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել իր մեղքին չկախված հանգամանքներով: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում՝ անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել և դա կադաստրի կողմից հարգելի համարվի և պետական գրանցումն իրականացվի»:

Հաջորդն, ըստ նախարարի հետևյալն է. «Այժմ նոտարով վավերացված գործարքն անձը կարող է ուղարկել կադաստր, բայց դա հստակ իր պարտականությունների մեջ չի մտնում: Հիմա սահմանում ենք, որ դա իր պարտականությունն է: Այսինքն անձը նոտարի մոտ գործարքն իրականացնելիս էլ չգնա կադաստրում առանձին գրանցում կատարելու: Բայց եթե անձը չուզի նոտարի մոտ դա անել, կարող է առանձին դիմել կադաստր»:

Ռ. Բադասյանի խոսքով՝ նաև սահմանվում է, որ դրա համար հավելյալ տուրք չգանձվի քաղաքացուց: Այսինքն այս փոփոխությամբ գործարքից հետո անձը կարող է չգնալ կադաստր, այլ միայն պետք է գնա և վերցնի իր սեփականության վկայականը:

Այլ հոդվածներ
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները՝ 26 555 պայմանագիր
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները՝ 26 555 պայմանագիր
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Իշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի, նոր խորհուրդ ձեւավորվի. Դումանյան
Իշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի, նոր խորհուրդ ձեւավորվի. Դումանյան
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ