«Ինձ փորձում են վարկաբեկել». Արթուր Վանեցյան
ցի զբաղվել քաղաքականությամբ և վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականից հետո, իրեն վերաբերող լուրերը հետապնդում են մեկ նպատակ․ «Ինձ փորձում են վարկաբեկել, իմ մասին տարածում են կեղծ տեղեկություններ։ Իմ հասցեին որևէ մեղադրանք հաստատում չի ստացել։ Ես դիմել եմ դատարան, վստահ եմ՝ դատարանը կքննի գործը և օբյեկտիվ գնահատական կտա։ Վարչապետն ու նրա խոսնակը պնդում են, թե ես փայաբաժիններ եմ գնել Միքայել Մինասյանից։ Ես առաջարկել եմ Փաշինյանին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին, եթե պարզվի՝ ճիշտ է, ես կկրեմ պատասխանատվություն, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի սուտ մատնության համար»,- ասել է Վանեցյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |