ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ տուգանքն է սահմանվել սպամի համար
Տեխասի մարքեթինգային երկու ընկերություն՝ Rising Eagle և JSquared Telecom-ը 225 միլիոն դոլար տուգանք կվճարեն՝ ավելի քան մեկ միլիարդ սպամ զանգեր կատարելու համար։ Այս մասին հայտնել է Կապի դաշնային հանձնաժողովի ներկայացուցիչ Ուիլ Վայքիստը։
2019-ի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Rising Eagle-ի հեռախոսահամարից իրականացվել է գրեթե մեկ միլիարդ զանգ` ամերիկյան հայտնի Aetna, Blue Cross Shield, Cigna և United Health Group ընկերություններից ապահովագրություն ձեռք բերելու համար: Սակայն, օպերատորի հետ զրույցի ժամանակ հաճախորդներին առաջարկել են այլ ապահովագրողի` Rising Eagle-ի ծառայությունները: ԱՄՆ օրենսդրության համաձայն, երբ մարդիկ հրաժարվում են խոսել ծառայություն առաջարկող օպերատորի հետ, ապա բաժանորդի հեռախոսահամարը պետք է ներառված լինի հատուկ ցուցակում: Rising Eagle-ի սեփականատեր Ջոն Սփիլլերը հանձնաժողովի քննիչներին խոստովանել է, որ նա միտումնավոր չի արգելափակել այդ համարները՝ հույս ունենալով հաջող վաճառք իրականացնել: