Մամուլի տեսություն
«Հրապարակ». Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչեւ վերջ գնալ. Փաշինյանը հրահանգել է նրա որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել
«Հրապարակ». Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչեւ վերջ գնալ. Փաշինյանը հրահանգել է նրա որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել 10/06/2020 08:24

«Հրապարակ». Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչեւ վերջ գնալ. Փաշինյանը հրահանգել է նրա որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչեւ վերջ գնալ։ Նա երեկ «կանյաչնիում» կուսակիցների հետ հանդիպմանը նրանց «դուխ» է տվել, որ ոչ մի բանից չվախենան- չնահանջեն։

Հավաքն ավելի շատ կազմակերպչական բնույթ է կրել, պատգամավորները Ծառուկյանին զեկուցել են բոլոր այն ուժերի եւ անհատների մասին, որոնք ԲՀԿ առաջնորդի համախմբման կոչին արձագանքելով՝ կհամախմբվեն իրենց շուրջ։ Շա՞տ է նրանց թիվը․ «բավականին»՝ ասաց մեր աղբյուրը։

Առաջիկայում կքննարկեն, թե ինչ ֆորմատով են սկսում հանդիպումներն ու քննարկումները, հետո կորոշեն միասնական օրակարգը։ ԲՀԿ-ի պահանջն իշխանափոխությունն է, քննարկվում են ԱԺ-ում վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնելու ուղիները։ Ծառուկյանի առաջին ելույթից հետո իշխանությունը համատարած հակահարձակման անցավ, հիշեցին նրա անցյալը, մականունը։

Ծառուկյանը, անդրադառնալով այդ պահվածքին, ասել է, որ դա իրենց օգնում է, պատռվում է իշխանությունների դիմակը։ Նկատել է, որ այդ մեթոդի սխալ լինելն իշխանությունն էլ է հասկացել․ առաջին օրերին շանտաժ ու սպառնալիք էին հնչեցնում, հիմա գզրոցի նյութերն են հանում։ Ասել է նաեւ, որ չի վախենում հարկային տեռորից ու ձերբակալությունից։ Բայց, մեր տեղեկություններով, Փաշինյանը հրահանգել է ոչ թե Ծառուկյանի, այլ նրա որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
Գլխավոր դատախազը՝ սուպերդատախազ. Ինչպես է ապօրինի գույքը հանձնվելու հավատարմագրային կառավարման. «Ժամանակ»
Գլխավոր դատախազը՝ սուպերդատախազ. Ինչպես է ապօրինի գույքը հանձնվելու հավատարմագրային կառավարման. «Ժամանակ»
Ովքե՞ր կարող են լքել «Իմ քայլը» խմբակցությունը. «Ժամանակ»
Ովքե՞ր կարող են լքել «Իմ քայլը» խմբակցությունը. «Ժամանակ»
«Իրատես». Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն
«Իրատես». Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն
«Ժողովուրդ». Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են
«Ժողովուրդ». Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի հրամանը. ուշագրավ իրավիճակ
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի հրամանը. ուշագրավ իրավիճակ