«Վրաստանաբնակ հայրենակիցները Հայաստանին նվիրաբերեցին շնչառական 27 սարք». դեսպանատուն
Վաստանում ՀՀ դեսպանատունը գրում է. «Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին շնչառական 27 սարք։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։
Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»։