Համացանց
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԽՈՐԸ ԼԵԹԱՐԳԻԱԿԱՆ ՔՆԻՑ
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԽՈՐԸ ԼԵԹԱՐԳԻԱԿԱՆ ՔՆԻՑ 08/06/2020 15:28

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԽՈՐԸ ԼԵԹԱՐԳԻԱԿԱՆ ՔՆԻՑ

Անի Կարապետյան-ը ֆեսբուքյան էջում գրել է․ 


Կորոնավիրուսի համաճարակը վերջնականապես ցույց տվեց, որ գործող իշխանությունը քաղաքականապես իմպոտենտ է, նա տապալվել է թե հիվանդության կանխարգելման, թե տնտեսության վերականգնման, թե մյուս բոլոր ռազմավարական հարցերում: Արդեն ամենատարբեր մակարդակներում` սպասարկման , առևտրի, կրթական, սպորտի ոլորտներում և մասնավորապես հասարակական սեկտրում առաջանում են լոկալ դժգոհություններ, որոնք վերաճելով` շուտով դառնալու են մեկ խոշորածավալ ապստամբություն:

Ժողովրդին կարելի է խաբել մի քանի անգամ, բայց խաբված վիճակում պահել երկար` դեռ ոչ մեկին չի հաջողվել: Ժողովուրդը արթնանում է խորը լեթուրգիական քնից, թավշյա հիպնոսից, որի կազմակերպիչների նպատակն էր` դարի ավանտյուրայի գնով զավթել իշխանությունն ու թալանել երկիրը: <<Մեզնից հետո` թեկուզ ջրհեղեղ>>, - Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոսի սիրուհու` մադամ Պոմպադուրի այս խոսքերը կարծես գրված էին Նիկոլի և նրա թիմի համար` որպես կարգախոս: Մեր պետությունն ու հայրենիքը սրանց ամենաքիչն են հետաքրքրում:
Արդյունքում այսօր պետական համակարգն ամբողջովին տապալված է: Հարց է առաջանում ` ինչ անել:

Դիտարկելով անցած 30 տարվա պատմությունը` յուրաքանչյուր ողջամիտ մարդ կտեսնի, որ բարդ իրավիճակներից Հայաստանը կարողացել է հանել միայն Ռոբերտ Քոչարյանը: Ազգի մի ստվար զանգված պետք է խոստովանի, որ իզուր է Քոչարյանին մեղադրել բոլոր մեղքերում, որ եղել է լևոնանիկոլական հովերի ազդեցության տակ, որ հիմա արդեն պետք է հասնել Քոչարյանի ազատությանն ու վերադարձին: Նա կարող է ևս մեկ անգամ, ինչպես հեռավոր 1998-ին, գալ և մարդկանց նոր հույս տալ, անվտանգության հարցեր լուծել, աշխատատեղեր ստեղծել, արտագաղթը փոխարինել ներգաղթով:

Լինելով հանրապետության լավագույն, եթե ոչ` միակ ճգնաժամային կառավարիչը, նա կթողնի իր հանգիստ ընտանեկան կյանքը և իր առողջության ու անդորրի գնով կհանի հայ ժողովրդին այս անօգնական վիճակից:
Մնում է գնալ ու խնդրել, խնդրել ողջ ազգով, հայցելով երկրորդ նախագահի ներողամտությունը, որ շատ շուտ մոռացանք ոսկե տասնամյակը և գնացինք խաբեբաների հետևից։

Այլ հոդվածներ
Հեռացված նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է կատարած աշխատանքների մասին հաշվետվություն
Հեռացված նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է կատարած աշխատանքների մասին հաշվետվություն
Պարոնայք մտավորականներ, ներեցեք իհարկե, բայց երբ ասում եք՝ մենք պետք է միավորվենք ,որ նորից հաղթենք, ո՞ր հաղթանակն ի նկատի ունեք. Անի Կարապետյան
Պարոնայք մտավորականներ, ներեցեք իհարկե, բայց երբ ասում եք՝ մենք պետք է միավորվենք ,որ նորից հաղթենք, ո՞ր հաղթանակն ի նկատի ունեք. Անի Կարապետյան
Ռազմագերիների հարցով առաջարկում ենք ստեղծել եռակողմ ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով․ Էդմոն Մարուքյան
Ռազմագերիների հարցով առաջարկում ենք ստեղծել եռակողմ ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով․ Էդմոն Մարուքյան
«Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ». Արման Թաթոյան
«Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ». Արման Թաթոյան
«Բագրատյանը լավ կլինի հիշի իր վարչապետության ժամանակները, երբ 1 ձվով ուզում էր մարդկանց պահել». Արտակ Դավթյան
«Բագրատյանը լավ կլինի հիշի իր վարչապետության ժամանակները, երբ 1 ձվով ուզում էր մարդկանց պահել». Արտակ Դավթյան