Տարածաշրջան
Վրաստանից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան. aliq.ge
Վրաստանից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան. aliq.ge 06/06/2020 23:51

Վրաստանում ապրող հայերը շարունակում են աջակցության ուղիներ փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգտակար լինելու համար։

«Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։

Վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «MS-500» տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր եւս կան:

Պավել Օգանեզովի առաջարկով նաեւ դրամահավաք է սկսվել «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով, որին միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք վիրահայեր։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին` հաշվի առնելով այն, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է դարձել եւ շատ ընտանիքների համար սա չնախատեսված, հավելյալ ֆինանսական բեռ է։

Այլ հոդվածներ
ԱԻՆ. Գեղարքունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ԱԻՆ. Գեղարքունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
«Եթե էսօր պիտի տարհանեին, ինչո՞ւ նրանց խաբելով պահեցիք մինչև էսօր». Հակոբ Ճաղարյան
«Եթե էսօր պիտի տարհանեին, ինչո՞ւ նրանց խաբելով պահեցիք մինչև էսօր». Հակոբ Ճաղարյան
Ռուս զինվորականները Ղարաբաղում ոչնչացրել են ևս 100 պայթյունավտանգ առարկա
Ռուս զինվորականները Ղարաբաղում ոչնչացրել են ևս 100 պայթյունավտանգ առարկա
«Ավտոմատներով մտել են մեր տարածք, մեզ ասել՝ դուրս եկեք, սենց բան ո՞վ է տեսել»․ ոսկու հանքի աշխատակից
«Ավտոմատներով մտել են մեր տարածք, մեզ ասել՝ դուրս եկեք, սենց բան ո՞վ է տեսել»․ ոսկու հանքի աշխատակից
Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների բողոքի ակցիան` ուղիղ միացմամբ
Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների բողոքի ակցիան` ուղիղ միացմամբ