Հայաստան
«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան
«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան 05/06/2020 21:59

«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան

երջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ակտիվորեն տարածում է լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ առկա են խախտումներ ՀՀ քաղաքացիների կողմից: Որոշ դեպքերում պարզվել է նաև, որ վարչապետի էջում հրապարակված տեսանյութերը և լուսանկարներն արվել են ավելի վաղ: Անդրադառնալով այս թեմային՝ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ցանկացած հրապարակում ահազանգ է, և եթե որևէ ահազանգ չի հաստատվում, շատ ավելի լավ, այդպիսով նաև ծառայում է իր նպատակին: Բայց ես ուզում եմ բերել մի օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, բայց երեկ՝ ուշ երեկոյան, պարզվեց, որ նույնանուն կազակերպության կողմից կազմակերպվել է մի խայտառակ միջոցառում. բեմական համարներ են ցուցադրվել, որտեղ հրապարակվում է, որ այն միջոցառումը, որը հիմա տեղի է ունենում, արգելված է»:

Անդրադառնալով քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությանը՝ վարչապետն ասաց. «Այս հարցը մենք քննարկել ենք անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ և, ըստ էության, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք, ըստ էության, թույլատրել են այդպես վերահրապարկել իրենց լուսանկարները... : Մենք ամեն ինչ կանենք, որ այդ տվյալները հնարավորինս պաշտպանվեն, բայց մյուս կողմից կա հանրային շահ, կա օրինականության շահ»:

Այլ հոդվածներ
«Դիմակ դնելու կանոնների խախտման բազմաթիվ օրինակներից մի քանիսը». Հայկ Մանասյան
«Դիմակ դնելու կանոնների խախտման բազմաթիվ օրինակներից մի քանիսը». Հայկ Մանասյան
Ինքնասպանություն Կիևյան կամրջից
Ինքնասպանություն Կիևյան կամրջից
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է
Առաքել Մովսիսյանն արդեն կարող է տեսակցել որդուն. բավարարվել է պաշտպանի բողոքը
Առաքել Մովսիսյանն արդեն կարող է տեսակցել որդուն. բավարարվել է պաշտպանի բողոքը
Լոռու մարզպետն «անբավարար է նշանակել» Վանաձորի քաղաքապետին
Լոռու մարզպետն «անբավարար է նշանակել» Վանաձորի քաղաքապետին