Life
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության 03/06/2020 21:54

Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության

1. Վախ կոնֆիլկտներից

Սա հատուկ է այն զույգերին, որոնք կարծես թե իրենց գխավոր նպատակն են դարձնում «միայն թե չվիճենք» սկզբունքը։ Բոլոր անհամաձայնությունները, որոնք ծագում են ամուսինների միջեւ, շարունակում են լռության մատնվել։ Նման հարաբերություններում վստահությունը սկսում է անշեղորեն նվազել այն պատճառով, որ զուգընկերները չեն կիսվում իրենց ապրումներով։

Հարաբերությունները վերածվում են առօրյա կենցաղի, ամուսինները սկսում են իրենց միայնակ զգալ։ Շատ հաճախ այդ փուլում զույգերից մեկը կարող է արտամուսնական կապ ունենալ, ընդ որում՝ դա շատ վատ քողարկելով։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում անգիտակցաբար. զուգընկերն, ասես, ուզում է, որ  իր դավաճանության մասին իմանան, եւ այդպես նա միգուցե կարող է սիրելի ուշադրությունը հրավիրել հարաբերություններում խնդիրների վրա։ Հաշտվելու շանսն այս դեպքում առաջանում է, երբ երկուսն էլ պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել առկա խնդիրների մասին անկեղծ խոսակցությունների բացակայության համար։

2. Վախ խոցելիությունից

Սա կոնֆլիկտներից ունեցած վախի հակառակ երեսն է։ Այստեղ, ընդհակառակը, ամուսինները շատ հաճախ են վիճում։ Որոշ ժամանակ անց վեճերը դառնում են շփման միջոց։ Սակայն դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Զույգը շատ է վախենում բացվել եւ ցույց տալ իր թույլ կողմերը։ Դրա փոխարեն իշխող է ուժն ու ճշմարտացիությունը ցուցադրելու ցանկությունը։ Նման հարաբերությունները սկսվում են նմանվել խաղի, որտեղ զգացմունքները տեղ չունեն։ Դա, իր հերթին, հանգեցնում է միայնության զգացողության, իսկ դա նշանակում է նաեւ դավաճանության։ Սովորաբար, նման դավաճանություններն արագ բացահայտվում են, քանի որ դավաճանող կողմը առանձնապես չի էլ փորձում թաքցնել։ Հաշտեցումը հնարավոր է այն դեպքում, երբ երկու կողմն էլ խոստովանում են իրենց մեղքը «ես ճիշտ եմ, իսկ դու ոչ» խաղի մեջ։

3. Լուրջ հարաբերություններ կառուցելու անկարողություն

Հենց որ զույգն անցնում է հարաբերությունների «կոնֆետա-ծաղկեփնջային փուլը», եւ զուգընկերները սկսում են ավելի լավ ճանաչել միմյանց, նրանց նախկին աշխարհը փլուզվում է։ Շատ հաճախ նրանք, մի լավ ուտելով միմյանց նյարդերը, բաժանվում են ու անմիջապես սկսում նոր սեր փնտրել։ Ստացվում է հավերժական փակ շրջան. նրանք դատապարտված են փնտրել այդ սերն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենք ի վիճակի չեն երկարատաեւ ու լուրջ հարաբերություններ կառուցել, եւ որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել, եթե ուզում են ամուր հարաբերություններ ունենալ։

4. Ինքնախաբեություն

Նման մարդիկ սիրահարված են իրենց մասին պատկերացումներին՝ որպես օրինակելի ընտանեկան մարդ եւ իդեալական ամուսին։ Բայց նրանք իրականում սիրում են իրենց սիրուհուն/սիրեկանին։ Արտամուսնական իրենց հարաբերություններին նրանք նույնիսկ չեն էլ նայում որպես դավաճանության։ Նրանք իրենց հիանալի, բարի, պատասխանատու են համարում, թեպետ, ամենայն հավանականությամբ, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ զգացմունքներ ունեն նրանք զուգընկերոջ նկատմամբ։ Նման դավաճանությունները շատ հաճախ չեն բացահայտվում։ Իսկ եթե անգամ բացահայտվում են, ապա առավել հաճախ այն պատճառով, որ սիրուհին սկսում է շփվել կնոջ հետ։

Այլ հոդվածներ
Մեկնարկել է #CLASS փոխադրումների համակարգի գործունեությունը
Մեկնարկել է #CLASS փոխադրումների համակարգի գործունեությունը
Սուրճն առողջության և գեղեցկության համար օգտագործելու 6 միջոց
Սուրճն առողջության և գեղեցկության համար օգտագործելու 6 միջոց
Գենիտալ կամ սեռական հերպես
Գենիտալ կամ սեռական հերպես
Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել փոքրիկ որդուն
Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել փոքրիկ որդուն
«Մի կաթիլը կարող է սպանել». շվեդ փորձագետները համոզված են, որ Կրեմլի քննադատին թունավորել են «Նովիչոկ»-ով. Der Spiegel
«Մի կաթիլը կարող է սպանել». շվեդ փորձագետները համոզված են, որ Կրեմլի քննադատին թունավորել են «Նովիչոկ»-ով. Der Spiegel