Հայաստան
Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին և աշխատակազմին
Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին և աշխատակազմին 03/06/2020 21:32

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին և աշխատակազմին

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսնակին՝ Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Խաչատրյանները պահանջում են պարտավորեցնել պատասխանողներին՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Դատական հայցի պատճառը եղել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի` ապրիլի 28-ի գրառումը:

Վարչապետի խոսնակը գրել էր. «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը»:

Այլ հոդվածներ
Ինքնասպանություն Կիևյան կամրջից
Ինքնասպանություն Կիևյան կամրջից
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է
Առաքել Մովսիսյանն արդեն կարող է տեսակցել որդուն. բավարարվել է պաշտպանի բողոքը
Առաքել Մովսիսյանն արդեն կարող է տեսակցել որդուն. բավարարվել է պաշտպանի բողոքը
Լոռու մարզպետն «անբավարար է նշանակել» Վանաձորի քաղաքապետին
Լոռու մարզպետն «անբավարար է նշանակել» Վանաձորի քաղաքապետին
Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է