Արդեն մի քանի շաբաթ ՀՀ վարչապետի բարձր պաշտոնը զբաղեցնող թյուրիմացությանը ծանր մեղադրանքներ է առաջադրում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Mikayel Minasyan -ը:
Այդ մեղադրանքներից յուրաքանչյուրը մի մեծ սկանդալ է, ընդ որում՝ միջազգային և դիվանագիտական, որը պատվազուրկ է անում Հայաստանն աշխարհի աչքերում: Եվ արդեն մի քանի շաբաթ վարչապետ Փաշինյանն ինչպես հարկն է չի անդրադառնում այդ սկանդալներին, չի հերքում իր հասցեին արված այդ աղմկոտ հայտարարությունները, փոխարենը վերջին ցինիկի նման հեքիաթներ է պատմում Ազգային Ժողովի ամբիոնից <<Պապիկի և Շաղգամի>> մասին:
Նիկոլի լռությունն անչափ ապացույցն է նրա գործած հանցագործությունների: Առհասարակ շատախոս այդ մարդը հիմա ձկան պես լուռ է, այլևս քաղաքացու հետ զրույց չի անում լայվի միջոցով, անելիս էլ խնամքով շրջանցում է մաքսանենգ սիգարետի, ադամանդի, այժմ արդեն՝ զենքի ապօրինի վաճառքի մասին լուրերը, որոնք պարզապես պայթեցրել են լրատվական դաշտը:
Լռությունը, ինչպես հայտնի է, համաձայնության նշան է: Բացի այդ՝ լռությունը նաև վախի նշան է, չէ՞ որ Մինասյանը կարող է տեղեկության շատ ավելի մեծ փաթեթի տիրապետել, ինչից Նիկոլը գուցե սարսափում է: Այս ամենից դատելով՝ կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի ղեկավարը միջազգային մասշտաբի հանցագործ է, և նրանով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները