Այսօր Նիկոլ Փաշինյանի դեղորայքի չաբաժինն աննախադեպ մեծ է լինելու․ Անի Կարապետյանը՝ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման մասին
Այսօր հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը։
ՄԻԵԴ-ի որոշման մասին andradardz.am-ը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անի Կարապետյանի հետ
Տիկին Կարապետյան հրապարակվեց այդքան երկար սպասված, կարևոր Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հրապարկումը,
- Տևական ժամանակ մեր պայքարը արդարության համար էր, և այսօր մեր դիրքորոշումը հաստատվեց ՄԻԵԴ-ի հրապարակմամբ։ Բարձր դատարանի որոշումը վկայությունն է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում երկու տարի շարունակ դատական իշխանությունը ենթարկվում է բռնաճնշումների քաղաքական իշխանության և անձամբ վարչապետի կողմից, և Ռոբերտ Քոչարյանը դարձել է քաղաքական պատանդ իր իսկ ազատագրած հայրենիքում։
ՄԻԵԴ-ը ՍԴ-ի առաջին և երկրորդ հարցերին անդրադարձ չի կատարել և արդեն շոշափվում է այն տեսակետը, որ մերժելի է ի՞նչ կասեք այս մասին։
- Չեմ կարող մեկնաբանել, թե ինչու չի պատասխանել, սակայն կարող եմ մեջբերել ՄԻԵԴ-ի հիմնավորումը առ այն, որ առաջին երկու հարցերը չեն առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին։
Արդյո՞ք սպասում էիք, որ ՄԻԵԴ-ի որոշումը լինելու է Քոչարյանի օգտին։
- Այս դրական որոշումը համապատասխանում էր մեր ակնկալիքներին, ցույց է տալիս, որ իրավական նորմը պետք է հստակ լինի, իսկ Սահմանադրության հոդվածները մեր համոզմամբ, ակնհայտ չեն բավարարում այդ պահանջին, ինչը Սահմանադրության 300.1 հոդվածը դարձնում է ոչ հստակ։
Կարելի՞ է ասել, որ ՄԻԵԴ-ի որոշումը հաստատեց Ձեր բազմաթիվ դիրքորոշումները։
-ՄԻԵԴ-ի որոշումը վերահաստատեց մեր պայքարի ճշմարտացիությունը և իրավաբանորեն կոմպետենտ ձևակերպում տվեց։
Այս որոշումից հետո Ձեր կարծիքով, ո՞րն է լինելու իշխանության հաջորդ քայլը՝ ամեն գնով Քոչարյանին անազատության մեջ պահելու համար։
-Ավելի քան համոզված եմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանի դեղորայքի չափաբաժինն աննախադեպ մեծ է լինելու, սակայն սա արդեն Քոչարյանի ազատության և անազատության հարցը չէ, այլ մեր պետության միջազգային հեղինակության հարցը։ Մասնավորապես, իրավական պետություն լինել-չլինելու խնդիրն է դրված։ Իշխանությունների բանականության վրա և մասնավորապես Փաշինյանի հոգեկան առողջության վրա խիստ կասկածներներ ունենալով՝ չեմ զարմանա, եթե ՄԻԵԴ-ի կարծիքի հետ նույնպես հաշվի չնստեն, ասելով, թե իբր Քոչարյանը գնել է նաև ՄԻԵԴ-ը։ Բայց և այնպես, այդուհանդերձ, կասկած չկա, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շուտով լինելու է ազատության մեջ։ Մեր պայքարը շարունակվելու է, և մեր բոլոր գործողությունները միշտ շարունակելու են լինելու իրավաչափ և պայքարը հանուն արդարության հասնելու է հաղթական հանգրվանի։