Հայաստան
Եղբորս այնպես էին ծեծել, որ անգամ ջուր չկարողացավ խմել. Կապանում բերման ենթարկվածի եղբայր. Tert.am
Եղբորս այնպես էին ծեծել, որ անգամ ջուր չկարողացավ խմել. Կապանում բերման ենթարկվածի եղբայր. Tert.am 25/05/2020 18:42

Եղբորս այնպես էին ծեծել, որ անգամ ջուր չկարողացավ խմել. Կապանում բերման ենթարկվածի եղբայր. Tert.am

Երեկ լուսադեմին քրեական գործի շրջանակում բերման էր ենթարկվել և ազատ արձակվել Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը: Tert.am-ի հետ զրույցում նրա  եղբայրը՝ Արման Խաչատրյանը, դեպքից մանրամասներ է պատմել:  

Նա ասաց, որ եղբայրն ունի թոքերի հիվանդություն և ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել, որի հետևանքով առողջական խնդիրները կարող են էլ ավելի սրվել, ավելի կոնկրետ շնչահեղձ կարող է լինել: Արման Խաչատրյանը պատմեց, որ եղբորն անհիմն են բերման ենթարկել: 

«Իմ եղբայրը քաղաքում հարգված մարդ է, օրինակելի տղա, ընտանիքի լավ հայր: Իմ եղբորը` Նվեր Խաչատրյանին, լրիվ անհիմն բերման են ենթարկել, ծեծել ու առողջությանը վնաս հասցրել, մենք շոկի մեջ էինք: Փորձում էինք հասկանալ՝ որտեղ է եղբայրս, մեզ տեղեկություն չէին տալիս: Անգամ մեր պաշտպաններին խոչընդոտում էին մտնել բաժանմունքներ և իրավական դաշտում ճշտել, թե ինչ հիմքով են տարել եղբորս: Նույնիսկ հայտարարել են, որ նման ձերբակալված մարդ չկա: Կես ժամ անց դուրս եկան ոստիկաններն ու ասացին՝ այո, սխալմամբ բերման են ենթարկել եղբորս: Այդպես էլ պիտի լիներ, նա օրինակելի մարդ է: Երբ դուրս եկավ, չէր կարողանում խոսել, շնչառական լուրջ խնդիրներ էին առաջացել: Մինչ այդ էլ նա սիստեմատիկ բուժում էր ստանում, բժշկի վերահսկողության տակ էր: Այնպես էին ծեծել, որ անգամ ջուր չկարողացավ խմել»,-ասաց Արման Խաչատրյանը:

Եղբայրը հայտնեց, որ Նվերը այս պահին Գորիս է գնացել, առողջական վիճակը ստուգելու նպատակով:
Տեսանյութը սկզբնաղբյուրում

Այլ հոդվածներ
Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ
Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
«Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի մասին է խոսքը. պետք է հստակեցվի». Արտակ Դավթյան
«Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի մասին է խոսքը. պետք է հստակեցվի». Արտակ Դավթյան
Վարչապետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին
Վարչապետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին