Իրավունք
Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ․ ՀԾՔ պարզաբանումը ԱԺ միջադեպի վերաբերյալ
Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ․ ՀԾՔ պարզաբանումը ԱԺ միջադեպի վերաբերյալ 23/05/2020 22:28

ՀՔԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԱԺ միջադեպքով քրգործի հարուցումը մերժելու մասին։ Դրանում, մասնավորապես, ասվում է․ «ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց իրավունքը»

Այլ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ