Հայաստան
24 ժամով արգելվել է Երևանում գործող բժշկական որոշ կենտրոններում նոր անձանց ընդունումը և սպասարկումը
24 ժամով արգելվել է Երևանում գործող բժշկական որոշ կենտրոններում նոր անձանց ընդունումը և սպասարկումը 23/05/2020 22:10

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ «24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։

Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները»,- ասված է կենտրոնի էջում տեղադրված հայտարարությունում։

Այլ հոդվածներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում
Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան
Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան
«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան
«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան
«Այսօրվա տեսանյութում ոստիկանության գործողություններն անհամաչափ են»․ Արման Թաթոյան
«Այսօրվա տեսանյութում ոստիկանության գործողություններն անհամաչափ են»․ Արման Թաթոյան
«Ազատման դիմում չի եղել, եթե լիներ, հիմա էստեղ չէի լինի». ԱԱԾ տնօրեն
«Ազատման դիմում չի եղել, եթե լիներ, հիմա էստեղ չէի լինի». ԱԱԾ տնօրեն