Հայաստան
Այսօր մենք ունենք գեր խնդիր, ոչ մի ծնող չի հասկանում ու չի էլ ուզում, որ իր բալիկը վաղ տարիքից ստանա սեռական կրթություն
Այսօր մենք ունենք գեր խնդիր, ոչ մի ծնող չի հասկանում ու չի էլ ուզում, որ իր բալիկը վաղ տարիքից ստանա սեռական կրթություն 23/05/2020 21:55

Երեխաների սեռական չարաշահումը և շահագործումը դեռևս 1990-թ․-ից ավելի մեծ ուշադրության է արժանացել, բայց սեռական դաստիարակությունը և կրթությունը կոնվենցիայով չի որոշվում։ Այսօր մենք ունենք գեր խնդիր, ոչ մի ծնող չի հասկանում ու չի էլ ուզում, որ իր բալիկը վաղ տարիքից ստանա սեռական կրթություն։Այսօր ես խոսելով տասնյակ մանկավարժների, հոգեբանների, բժիշկների հետ բոլորն են փաստում, որ չկա այս առարկայի անհրաժեշտությունը։

Մենք այս առարկան բերելով հանրակրթական դպրոցներ բազմաթիվ խնդիրներ կստեղծենք։ Ինչպե՞ս ենք մենք պատկերացնում 6,7,8,9 տարեկան երեխաների հետ խոսենք սեռականի մասին։ Այս երեխաները դեռևս <<խմոր>> են ու չգիտեն թե ի՞նչ է դա, ու հարկավոր էլ չէ, որ իմանան։Նրանք այս տարիքում անգիտության մեջ են գտնվում և ինչպե՞ս կարելի է թույլ տալ այլասեռում ։ Եվ հետո այս տարիքի երեխաներին հետաքրքիր էլ չէ այս թեման նրանց հետ անգամ շատ ուսումնական նյութեր ուսուցանվում է խաղային մեթոդով, որպեսզի այն հետաքրքիր լինի։ Տարրական դասարաններում այս կրթությունն բացառել է պետք, այսօր ես լինելով մանկավարժ, հայուհի և ապագա մայր հստակ գիտակցում եմ, որ այս կրթությունը իրենից վտանգ է ներառում։Յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի ճրագն է ու ինչպե՞ս կարող ենք մենք վտանգի տակ դնել մեր երեխաների ապագան։ Պե՞տք է արդյոք երեխային զրկել իր մանկությունից՝ չեմ կարծում։ Մենք այսօր ընդունել ենք մի կոնվենցիա, որը չգիտենք թե ինչպե՞ս է դասավանդվելու, ի՞նչ չափորոշիչներով, ծրագրերով։Եվ հետո, եթե անգամ հետագայում լինեն չափորոշիչները, մենք հստակ պետք է հասկանանք թե ի՞նչ է իրենից ներառելու, ովքե՞ր են այդ չափորոշիչները հաստատելու, ի՞նչ չափորոշիչներով են հաստատվելու, ովքե՞ր են դասավանդելու։ Յուրաքանչյուր ծնողի պարտքն է իր երեխայի հետ խոսելը, հսկելը և երեխայի առօրյային հետևելը և ամեն ինչ կլինի սահմանների շրջանակում։ Լանզարոտեի կոնվենցիան մեզ համար գոյաբանական վտանգ ներկայացնող փաստաթուղթ է։Մենք այսօր ունենք մեր ազգային արժեքները կորցնելու վտանգ, ինչը չպետք է թույլ տանք: Ինչպե՞ս կարող ենք մենք համակերպվել այն մտքի հետ, որ Հանրակրթական դպրոցներից դուրս եկավ Հայոց եկեղեցու պատմություն առարկան ու շատ <<տարօրինակ>> փաստերի հիման վրա, որ իրենից ոչ մի վտանգ, հոգեբանական վտանգ չէր ներկայացնում, բայց այս <<առարկային>> կողմ լինենք, որը չգիտենք էլ թե ինչ է: Բնականաբար սա հնարավոր բան չէ: Ի դեպ` ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ ովքեր կողմ կլինեն այս կոնվենցիային, դա իրենց որոշումն է, բայց այն որ այս պահին հասարակության մեծամասնությումը դեմ է դա այլևս փաստ է:

Մարիամ Մուրադյան

Այլ հոդվածներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում
Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան
Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան
«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան
«Հերքեցին ահազանգը, բայց պարզվեց, որ մի խայտառակ միջոցառում են կազմակերպել». Նիկոլ Փաշինյան
«Այսօրվա տեսանյութում ոստիկանության գործողություններն անհամաչափ են»․ Արման Թաթոյան
«Այսօրվա տեսանյութում ոստիկանության գործողություններն անհամաչափ են»․ Արման Թաթոյան
«Ազատման դիմում չի եղել, եթե լիներ, հիմա էստեղ չէի լինի». ԱԱԾ տնօրեն
«Ազատման դիմում չի եղել, եթե լիներ, հիմա էստեղ չէի լինի». ԱԱԾ տնօրեն