Իրավունք
Արտյոմ Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Արտյոմ Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանություն 23/05/2020 21:50

Հրապարակը գրում է.Քիչ առաջ տեղեկացանք, որ shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Հիշեցնենք, որ նա գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ Տաթեւիկ Ռեվազյանի երեխայի ծննդյան կապակցությամբ, ինչը ֆեյսբուքում բուռն վրդովմունքի տեղի էր տվել, իսկ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել էր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով

Այսօր առավոտյան, Ժամը 9-ին Արաբկիրի ոստիկանության օպերները թակել են Խաչատրյանի դուռը եւ առանց ծանուցագիր ներկայացնելու նրան առաջարկել են իրենց հետ գնալ Արաբկիրի ոստիկանություն, որտեղ նրանից բացատրություն են վերցրել իր գրառման կապակցությամբ։ Արտյոմ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը ստացել է գլխավոր դատախազի ցուցումը՝ հետաքննություն իրականացնել, պարզելու բռնության եւ հաշվեհարդարի կոչերի առկայությունը նրա գրառման մեջ։ Նա պնդում էր, որ իր գրառման մեջ չկա ոչ բռնության, ոչ հաշվեհարդարի կոչ, ինչը եւ գրել է ոստիկանությունում տված բացատրությունում։ Մենք տեղեկացանք նաեւ, որ ֆեյսբուքը արգելափակել է նրա էջը այդ գրառումից հետո, հավանաբար՝ բազմաթիվ ռիփորթներ են արվել ֆեյսբուքի ղեկավարությանը։

Այլ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Մանվել Գրիգորյանի կնոջը մեղադրանք առաջադրվեց
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
Էդուարդ Մարտիրոսյանը՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
«Պատրաստվում ենք տարեցների խնամքը կազմակերպել հիվանդանոցից դուրս». Զարուհի Բաթոյան
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Ոստիկանության ծառայությունը՝ Երևանի մետրոպոլիտենում
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ