Աշխարհ
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը վաղվանից կրկին բաց կլինի այցելուների համար
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը վաղվանից կրկին բաց կլինի այցելուների համար 23/05/2020 21:45

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկամսյա կարանտինից հետո այցելուների համար կբացվի մայիսի 24-ին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Երուսաղեմի պատրիարքարանին: «Հետևելով Սուրբ հողում իրավիճակի զարգացմանը՝ մենք՝ երեք եկեղեցիների ղեկավարներս, ցանկանում ենք տեղեկացնել, որ կիրակի օրվանից՝ մայիսի 24-ից, այդ սուրբ վայրը կրկին բաց կլինի հավատացյալների և այցելուների համար»,- ասվում է պատրիարքարանի կայքում:

Նշվում է, որ կառույցի ներսում միաժանակ մինչև 50 մարդ կարող է գտնվել: Բոլոր այցելուները կջերմաչափվեն: Պարտադիր պայման է նաև պաշտպանիչ դիմակի կրումը: Տաճարը փակ է եղել մարտի 25-ից:

Այլ հոդվածներ
Ռումինացի կոշկակարը քարոզում է սոցիալական հեռավորությունը օրիգինալ կոշիկների միջոցով
Ռումինացի կոշկակարը քարոզում է սոցիալական հեռավորությունը օրիգինալ կոշիկների միջոցով
ԱՄՆ-ում ոստիկանները կոտրել են տարեց տղամարդու գլուխը
ԱՄՆ-ում ոստիկանները կոտրել են տարեց տղամարդու գլուխը
Լուկաշենկոն նոր կառավարություն է ձևավորել
Լուկաշենկոն նոր կառավարություն է ձևավորել
Զախարովան արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն է արել
Զախարովան արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն է արել
Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում
Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում