Քաղաքականություն
Ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ հակառակ դիրքորոշում. Տիգրան Աթանեսյան
Ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ հակառակ դիրքորոշում. Տիգրան Աթանեսյան 23/05/2020 13:13

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան և ընտանիքի անդամների վրա:

Այսօր՝ մայիսի 23-ին, Տիգրան Աթանեսյանը մանրամասներ է ներկայացրել միջադեպից.

«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են տեղի ունենում: Քանաքեռի հին կինոթատրոնի տարածքում (ներկայումս ձայնագրման ստուդիա է) կա փոքրիկ հրապարակ, երեխաներս խաղացել են այդտեղ և այդ տարածքի տիրոջ որդին իմ երեխաներին ասել է, որ իրենք այդ տարածում չպետք է խաղան և անդրադարձել է իմ փաստաբան լինելու հանգամանքին: Դրանից հետո երեխայիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել՝ ամենավերջին, ստոր հայհոյանքներով, երեխաս պատասխանել է, այդ տղամարդիկ մոտեցել են ու փորձել խփել նրան: Կինս վազել է դուրս ու շուրջ 5-6 րոպե ամենավերջին, ստոր հայհոյանքները կնոջս հասցեին են թույլ տվել: Իմ տան, երեխեքի վրա հարձակումը չունի արդարացում, նույնիսկ եթե խնդիրն ինձ հետ է կապված»,- պատմել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ երբ վերադարձել է տուն, տղամարդիկ հարձակվել են իր վրա.

«Եթե չլինեին ոստիկանները, գուցե այսօր ճաղերի հետևում լինեի: Հետո պարզվեց՝ ովքեր են հարձակվողները»,- նշել է Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքով՝ տեղի ունեցածը կենցաղային բնույթի իրադարձություն չէ:

«Մի քանի տարի առաջ, երբ Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը սնունդ էր բաժանում, դա եղել է հենց այդ հիմնարկում: Նրանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանավորների հետ: Օրինակ՝ դերասան Հովհաննես Ազոյանը պարբերաբար գիշերներն այդ հիմնարկում ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է կազմակերպում: Ես համոզված եմ՝ այն ինչը տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ: Հաշվի առնելով այդ սերտ կապերը ներկայիս իշխանութունների հետ՝ համոզված եմ, որ այդտեղից էլ գալիս է, որովհետև ինչո՞ւ պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելը: Այն կապված է իմ մասնագիտական գործունեության հետ այս փուլում, որ նոր իշխանության օրոք պաշտպանում եմ քաղաքական հետապնդման ենթարկվածներ մարդկանց: Կապված է նաև իմ հանրային դիրքորոշման հետ այս կառավարության վերաբերյալ: Իրենք ինձ չեն ներում, որ ես եղել եմ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ ամբողջությամբ հակառակ դիրքորոշում իրենց վարած քաղաքականությանը»,- մանրամասնել է Աթանեսյանը:

Այլ հոդվածներ
«Այն, որ դեռ որոշում չկա պարետային ժամի վերադառանալուն, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնի». ՀՀ վարչապետ
«Այն, որ դեռ որոշում չկա պարետային ժամի վերադառանալուն, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնի». ՀՀ վարչապետ
«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրեն
«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրեն
Հակահամաճարակային կանոնների խախտում․ Վարչապետը շարունակում է հրապարակումները
Հակահամաճարակային կանոնների խախտում․ Վարչապետը շարունակում է հրապարակումները
Ավտովթար Հնաբերդ գյուղում․ 4 մարդ հոսպիտալացվել է
Ավտովթար Հնաբերդ գյուղում․ 4 մարդ հոսպիտալացվել է
«Ես հիմա մտածում եմ, որ գուցե սրանք միտումնավո՞ր են անում, գուցե այս վիրուսի հետ կապված ինչ-որ ծրագրե՞ր կան»․ Մարգարիտ Եսայան
«Ես հիմա մտածում եմ, որ գուցե սրանք միտումնավո՞ր են անում, գուցե այս վիրուսի հետ կապված ինչ-որ ծրագրե՞ր կան»․ Մարգարիտ Եսայան