Հայաստան
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է. պաշտպանները գրություն են ուղարկել ՄԻՊ-ին
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է. պաշտպանները գրություն են ուղարկել ՄԻՊ-ին 23/05/202045

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։ Նա ասաց, որ խոշտանգման վերաբերյալ գրություն են ուղարկել ՄԻՊ-ին. «Առ այն, որ խնդրում ենք աջակցել այդ խոշտանգումը դադարեցնելու համար, քանի որ Գրիգորյանին թույլ չեն տալիս մեկնել Ֆրանսիա՝ բուժօգնություն ստանալու համար։ Հիմա արդեն կան կանոնավոր չվերթներ։ Այս հարցն արդեն իր կյանքին է վերաբերում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երբ նրան առաջին անգամ կալանքի էին վերցնում շաքարը 11 էր, հիմա կրկնապատկվել է»

Մկրտչյանը նշեց, որ խոսքը պահպանողական բուժման մասին է, որը նախկինում եղել է։

«Նրա շարժողունակությունը կորցրած է, հաշմանդամություն ունեցող անձ է դարձել։ Նա սրտային անբավարարության խնդիր չի ունեցել, բայց հիմա խնդիրը վիճակը շատ է շրջացել է։ Սրտային հիվանդություն, ճնշման բարձրացում, անշարժողունակություն. դրանք կողքից զարգացած հիվանդություններ են»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

Այլ հոդվածներ
Փրկարարները հայտնաբերել են Նարեկ գյուղի մոտ մոլորված քաղաքացիներին, 40-ամյա մայրը եղել է 3 երեխաների հետ
Փրկարարները հայտնաբերել են Նարեկ գյուղի մոտ մոլորված քաղաքացիներին, 40-ամյա մայրը եղել է 3 երեխաների հետ
Ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդներից, ապագայում էլ Ձեր թիմակիցներին հաջորդ իշխանությունից են պաշտպանելու. ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
Ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդներից, ապագայում էլ Ձեր թիմակիցներին հաջորդ իշխանությունից են պաշտպանելու. ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել
Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել
Այսօր ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում, վաղվանից տեղումները կդադարեն
Այսօր ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում, վաղվանից տեղումները կդադարեն
Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ
Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ