Խմբագրական
Յո երթաս երկիր․․․
Յո երթաս երկիր․․․ 22/05/2020 23:09

2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին հայ ժողովրդի 50 տոկոսը դուրս եկավ փողոց՝ մերժելու գործող իշխանությանը, նրանք մերժում էին կոռուպցիան, սուտը և ամենակարևորը քրեաօլիգարխիան։

Ժողովուրդը լսում էր հարթակում կանգնած հեղափոխականին և իր մեջ հյուսում իր երազների երկիրը, ժողովուրդը հավատում էր այն մարդուն, ով քայլեց, նրան, ով խոստանում էր օրենքի երկիր կառուցել, սակայն այսօր ի՞նչ տվեց նա իր ժողովրդին՝ դառնալով երկրի վարչապետ։ Նոր տուգանքներ, նոր ծպտյալ ոստիկանություն, ավելացած արագաչափեր, նոր օլիգարխներ և ատելություն։ Ատելությունը, որն այսօր մեր երկրում է՝ չունի սահմաններ։ Վարչապետի կողմնակիցները սկսած հեղափոխության օրերից հարձակվում էին ընդիմադիրների վրա, համացանցում և համացանցից դուրս հայհոյում ու ահաբեկում, կեղծ թաղումներ կազմակերպում և մնում անպատիժ։ Անպատիժ մնացին <<Ռեսթարթ>> խմբի անդամները, որոնք հարձակվեցին գրող-հրապարակախոս Նարեկ Մալյանի վրա, անպատիժ մնացին նրանք, ովքեր փորձում էին խեղդել ընդիմախոսներին և ազատ խոսքը։ Եվ այդ ամենաթողությունը հասավ նրան, որ այսօր հարձակվում են փաստաբանի ընտանիքի անդամների վրա, անչափահաս երեխաների և կնոջ վրա։ Սա ամենաթողության ու անպատժելիության արդյունք է։
Յո երթաս երկիր․․․

Այլ հոդվածներ
Andradardz.am -ում կգործի «Հայաստան» համահայկական հիմնադրամ» կայքէջը
Andradardz.am -ում կգործի «Հայաստան» համահայկական հիմնադրամ» կայքէջը
«Հայկական կողմը պատրաստ է գնալ զիջումների՝ մի պայմանով». Փաշինյան
«Հայկական կողմը պատրաստ է գնալ զիջումների՝ մի պայմանով». Փաշինյան
Իշխանափոխությունը ժամանակի հրամայականն է․ Լևոն Մնացականյան
Իշխանափոխությունը ժամանակի հրամայականն է․ Լևոն Մնացականյան
Տավուշում  երեխաներին չեն տարհանում, խուճապ չկա․ Արծրուն Հովհաննիսյան
Տավուշում երեխաներին չեն տարհանում, խուճապ չկա․ Արծրուն Հովհաննիսյան
Բերդում ամեն ինչ լավ է, խուճապ չկա․ Ադրբեջանական կողմը կրակ է բացել Բերդի ուղղությամբ․ մանրամասներ
Բերդում ամեն ինչ լավ է, խուճապ չկա․ Ադրբեջանական կողմը կրակ է բացել Բերդի ուղղությամբ․ մանրամասներ