Առողջապահություն
«Եթե 2 շաբաթ տոտալ լոքդաուն լինի, կարող ենք բռնկումների դեմն առնել»
«Եթե 2 շաբաթ տոտալ լոքդաուն լինի, կարող ենք բռնկումների դեմն առնել» 22/05/202042

Պարացելսուս նախաձեռնության նախագահ՝ Նունե Ներսիսյանը գրում է․․․ «Եթե 2 շաբաթ տոտալ լոքդաուն լինի, կարող ենք բռնկումների դեմն առնել»․ Արսեն Թորոսյան: Հնարավոր է անցում լինի խորը սորտավորման, որը պատերազմի ժամանակ է նաև արվում, այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու․

 Արսեն Թորոսյան
Կարդում եմ այս տողերը և մտածում . Չեն բացառում, որ կթողնեն մարդիկ մահանան:
Գիտեք սենց մի բան կա . Եթե բժշկի հետ զրուցելուց հետո հիվանդը չի թեթևանում, ուրեմն նա բժիշկ չէ:
Ճիշտ բառ է սորտավորելը ,սակայն այս բառը չպետք է վերաբերվի մարդկանց ,առավել ևս հիվանդներին : Ցանկացած բժիշկ Հիպոկրատի երդում է տալիս բուհը ավարտելուց առաջ : Հիպոկրատի երդում (լատ. Iusiurandum Hippocraticum)՝ պատմականորեն ընդունված բարոյական և դեոնտոլոգիական սկզբունքների ամբողջություն է, որով երդվում են բոլոր բժիշկները` բժշկական գործունեությունը սկսելուց առաջ։ Հիմա երդման տեքստը կդնեմ և միգուցե մարդիկ վերհիշեն և հասկանան ,որ հիվանդներին չի կարելի սորտավորել :

Երդման տեքստը
Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով՝ նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս։
Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողներիս հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրները, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի։ Իմ բոլոր գիտելքիները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին, իմ ուսուցչի որդիներին, աշակերտներիս ու նրանցից բացի ոչ ոքի։
Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց։
Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին։ Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց։
Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ։
Երդվում եմ երբեք չկատարել կտրվածքներ քարային հիվանդությամբ տառապող մարդկանց, այն թողնելով այդ գործով զբաղվող մարդկանց։
Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերից կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ թե ստրուկ, և այլ արատներից։
Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, որ չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լռության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք։
Եթե այս երդումը ես բարեխղճորեն կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից։ Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը։

Այլ հոդվածներ
1 օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով 15 նոր մահ. 442 նոր դեպք է հաստատվել
1 օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով 15 նոր մահ. 442 նոր դեպք է հաստատվել
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 373 մարդ. կա 7 մահ. Ապաքինվել է 35 պացիենտ
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 373 մարդ. կա 7 մահ. Ապաքինվել է 35 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի ամենամեծ թիվը մեկ օրում՝ 452 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի ամենամեծ թիվը մեկ օրում՝ 452 նոր դեպք
Ամենափոքրիկ՝ 13 օրական պացինետի կրկնակի թեստը բացասական է (ֆոտո)
Ամենափոքրիկ՝ 13 օրական պացինետի կրկնակի թեստը բացասական է (ֆոտո)
Որքան պետք է լինի անձի ջերմությունը, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց․ նոր հրաման
Որքան պետք է լինի անձի ջերմությունը, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց․ նոր հրաման