Քաղաքականություն
Թե ինչպե՞ս շարքային վարկային մասնագետը մեկ քայլով դարձավ Սյունիքի փոխմարզպետ՝
Թե ինչպե՞ս շարքային վարկային մասնագետը մեկ քայլով դարձավ Սյունիքի փոխմարզպետ՝ 22/05/202026

Նարեկ Բաբայանին անդրադարձել էի դեռ մեկ ու կես տարի առաջ, երբ գրեցի, որ նա իր մտերիմներին տեղավորում է Սյունիքի մարզում տարբեր պաշտոնների՝ էլցանցերում, ԲԿ_ներում և այլն։

 Թե ինչպե՞ս շարքային վարկային մասնագետը մեկ քայլով դարձավ Սյունիքի փոխմարզպետ՝ անհավանական էր, բայց այլևս արձանագրված փաստ։ Ըստ շրջանառվող լուրերի, Նարեկ Բաբայանի ,,հերոսությունների,, մասին արձանագրվել են 200 էջանոց բողոքների և չարաշահումների գործեր, որոնք ջրվեցին, քանի որ Նարեկը Նիկոլի աջ ձեռքն է Սյունիքում։ Սկզբից սրված են եղել հարաբերությունները ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ, բայց Պողոսյանը հասկացավ, որ ամեն դեպքում պետք է լավ լինել Նիկոլի մարդու հետ։ Սա ամբողջ մարզում խառնակչությամբ է զբաղվում ։ ԵԹե Սյունիքում քաղաքացիները այդքան էլ չեն հավատում քայլականների "հեղափոխությանը" և միանշանակ չեն ընդունում Նիկոլին, պատճառներից մեկը Նարեկի կասկածելի վարքագիծն է։ Ըստ մարզում շրջանառվող լուրերի, նրա չարաշահումների դեմ իրականացված գործողությունների արդյունքում, պատժվել են ոչ թե չարաշահողները , այլ դրա դեմ պայքարող մարզի ԱԱԾ պետը և դատախազը, նրանց ազատել են զբաղեցրած պաշտոններից։ Այս անձը կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել բնակարան Կապանի կենտրոնում, թանկարժեք մեքենա, իրեն թույլ է տալիս ցոպ ու շվայտ կյանք։ Մարզը հասցրել է "բեսպրիդելի" մակարդակի՝ չկարողանալով իր ձեռքում կենտրոնացնել ժողովրդի քվեն ստացած քաղաքապետերին, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ և քր․ գործեր է սարքում, չգիտակցելով մեկ պարզ ճշմարտություն, որ, իրոք, համայնքապետերը ընտրությունների միջոցով ստացել են ժողովրդի քվեն, և քաղաքացիները ամեն օր տեսնում են նրանց անձնվեր աշխատանքի արդյունքները, և դրական են գնահատում իրենց ընտրյալների կատարած գործը։ Սա չի հասկանում, որ անհրաժեշտության դեպքում նույն քաղաքացիները դուրս են գալու փողոց՝ կանգնելով իրենց ընտրված քաղաքապետերի կողքին։ Մինչդեռ ինքը Երևանի դրածոն է , Նարեկը մի բան չի՛ հասկանում, որ իշխանությունը այսօր իր ձեռքում է, վաղը համապատասխան տեղում։ Նարեկ Բաբայանը իր կասկածելի վարքագծով Սյունիքի մարզը տանում է քաղաքացիական բախումների և քաոսի։ Հորդորում եմ եմ, որ ԶԼՄները, բացի Երևանյան դեպքերից, արձագանքեն նաև մարզային իրադարձություններին , որպեսզի "հեղափոխական հրեշները" չհոշոտեն սեփական քաղաքացիներին և նրանց կողմից ընտրված քաղաքապետերին:



Անի Կաղինյան

Այլ հոդվածներ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանում է
«Դագաղը փակ էր, և դիահերձում չէր կատարվել». Ալեն Սիմոնյանը մասնակցել է կորոնավիրուսից մահացած մտերիմի հուղարկավորությանը
«Դագաղը փակ էր, և դիահերձում չէր կատարվել». Ալեն Սիմոնյանը մասնակցել է կորոնավիրուսից մահացած մտերիմի հուղարկավորությանը
Մանրամասներ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ քննիչ հանձնաժողովի նիստից
Մանրամասներ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ քննիչ հանձնաժողովի նիստից
«Տեղեկացրեʹք այս մասին ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին». Արայիկ Հարությունյան
«Տեղեկացրեʹք այս մասին ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին». Արայիկ Հարությունյան
«Եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, մենք դուրս ենք գալու փողոց». Արա Վարդանյան
«Եթե Աննա Դանիբեկյանը կայացնի որոշում՝ ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, մենք դուրս ենք գալու փողոց». Արա Վարդանյան