Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Նեմրութ լեռն այցելուների համար բաց կլինի հունիսի սկզբից:
Նեմրութը, որն ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից կարելի է հետևել արևածագին և մայրամուտին, այս տարի կորոնավիրուսի պատճառով մնացել է առանց այցելուների, գրում է En Son Haber լրատվականը: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Կոմմագենեի շրջանում գտնվող լեռը մոտ 2220 մետր բարձրություն ունի, այստեղ այս տարի ամենալուռ օրերն են:
Անցյալ տարի լեռ է այցելել ավելի քան 160 000 մարդ:
Զբոսաշրջային սեզոնի սկսվելուն պես այցելուներին պատրաստվում են ընդունել՝ հետևելով անվտանգության բոլոր կանոններին. այցելուները պետք է լինեն դիմակներով և սոցիալական հեռավորություն պահեն: