Life
Ամերիկացի միլիարդատերերը համավարակի ֆոնին հարստացել են 434 միլիարդ դոլարով
Ամերիկացի միլիարդատերերը համավարակի ֆոնին հարստացել են 434 միլիարդ դոլարով 22/05/202017

Ամերիկացի միլիարդատերերը համավարակի ֆոնին հարստացել են 434 միլիարդ դոլարով

ԱՄՆ միլիարդատերերը մեծացրել են իրենց հարստությունը՝ չնայած կորոնավիրուսի համավարակին: Այս մասին ասված է Americans for Tax Fairness և Institute for Policy Studies կազմակերպությունների ուսումնասիրությունում, գրում է cnbc.com կայքը:

Այս տարվա մարտի 18-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում «ԱՄՆ-ի 600+ ամենահարուստ մարդկանց» ցուցակում գտնվողները ընդհանուր առմամբ հարստացել են 434 միլիարդ դոլարով: Եվ եթե մարտին ամերիկացի միլիարդատերերը 614-ն էին, ապա այժմ նրանց թիվը աճել է` հասնելով 630-ի:

Համավարակի շրջանում ամենամեծ գումարներն աշխատել են Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը (+34,6 միլիարդ դոլար), Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (+25,3 միլիարդ դոլար), Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը (+8 միլիարդ դոլար), Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը (+7 միլիարդ դոլար), Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը (+564 միլիոն դոլար):

Հաշվի առնելով վիճակագրությունը՝ ամենից շատ վաստակել են տեխնոլոգիական ոլորտի սեփականատերերը, քանի որ ամբողջ աշխարհում սահմանված մեկուսացման ռեժիմի պատճառով մի շարք գործընթացներ տեղափոխվել են առցանց հարթակ:

Վերլուծաբանները կարծում են, որ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը կդառնա աշխարհում առաջին դոլարային տրիլիոնատերը:

Միևնույն ժամանակ, միլիարդատեր, Louis Vuitton Moët Hennessy ընկերության ղեկավար Բեռնար Առնոն համավարակի ֆոնին զրկվել է 30 միլիարդ դոլարից:

Այլ հոդվածներ
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը