Առողջապահություն
1 օրում՝ 6000 նոր դեպք. Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակակիրների ամենախոշոր աճը
1 օրում՝ 6000 նոր դեպք. Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակակիրների ամենախոշոր աճը 22/05/202030

1 օրում՝ 6000 նոր դեպք. Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակակիրների ամենախոշոր աճը

Հնդկաստանի իշխանությունները հայտնել են համավարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ամենակտրուկ աճի մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, վերջին քսանչորս ժամում երկրում գրանցվել է վարակման 6000 նոր դեպք. սա առայսօր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է ախտահարման ավելի քան 118 000 դեպք, որից 3853-ը՝ մահվան ելքով:

Պարբերականը հիշեցնում է, որ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին մարտի 25-ին սահմանել է կարանտինային ռեժիմ, որի ժամկետ երկարաձգվել է մինչ մայիսի վերջ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 207 910 է, մահացել է 334 848 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Այլ հոդվածներ
«Ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է». Վահագն Ալեքսանյան
«Ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է». Վահագն Ալեքսանյան
ԿԱՐԵՎՈՐ.Այդ կանոնները պարետինը չեն,դրանք կյանքի կանոններ են
ԿԱՐԵՎՈՐ.Այդ կանոնները պարետինը չեն,դրանք կյանքի կանոններ են
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան