Առողջապահություն
Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք
Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք 22/05/202019

Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 723-ի, օրվա ընթացքում առողջացել է 10 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 495-ի: Վարակման հետևանքով Վրաստանում գրանցվել է մահվան 12 դեպք:

Վրաստանում 3614 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, ևս 316-ը գտնվում են հսկողության տակ՝ հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 207 910 է, մահացել է 334 848 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Այլ հոդվածներ
«Ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է». Վահագն Ալեքսանյան
«Ռեստորանային համալիրի տնօրինությունը ստում է». Վահագն Ալեքսանյան
ԿԱՐԵՎՈՐ.Այդ կանոնները պարետինը չեն,դրանք կյանքի կանոններ են
ԿԱՐԵՎՈՐ.Այդ կանոնները պարետինը չեն,դրանք կյանքի կանոններ են
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 596 և մահվան 7 նոր դեպք
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել». Արսեն Թորոսյան