Արցախ
Շուշին սրբավայր է յուրաքանչյուր արցախցու համար։ Պատասխան Լալա Մնացականյանին
Շուշին սրբավայր է յուրաքանչյուր արցախցու համար։ Պատասխան Լալա Մնացականյանին 21/05/202025

Դատապարտում եմ դերասանուհի Լալա Մնացականյանի հայտարարությունը կապված Շուշիի հետ։ Շուշին յուրաքանչյուր արցախցու համար սրբավայր է և երբեք էլ չի դադարի լինել սրբավայր։

Շուշին ավերվել է արցախյան պատերազմի ժամանակ և մենք համարում ենք, որ այն վերականգնվել ու վերակառուցվել է հենց այն պահից, երբ ազատագրվեց։ Տիկին Լալա Մնացականյանին խորհուրդ կտայի չխոսել ու չդիպչել մեր սրբություններին մայրաքաղաքային տաքուկ ու հարմարավետ բնակարանից։ Այլ կարելի էր գոնե մի անգամ այցելել Շուշի ու բարեգործական ներկայացում խաղալ շուշեցիների համար կամ մեկ քար դնել վերականգնվող Շուշիի որևէ կառույցի վրա։ Շատ հեշտ է նստել և քննադատել, իսկ թե Շուշին, երբ ու ում օրոք է կառուցվել, ևս թույլ տվեք մեզ՝ արցախցիներիս արտահայտվելու, քանզի դուք արդեն չգիտեք ինչ միջոցներով շողոքորթեք ձեր՝ Հայաստանյան իշխանությանը. և մի խորհուրդ մի փորձեք ձեր անձնական շողոքորթման գործընթացին խառնել Արցախն ու արցախցուն։

Հ․Գ իսկ Շուշիի վերակառուցումը սկսվել է դեռևս 1998 թվականից։ Մնացականյանին խորհուրդ կտայի նաև պատմություն կարդալ

<ՄԻՏՔ> Հկ նախագահ` Արման Հայրապետյան

Այլ հոդվածներ
«Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում»․ Արցախի նախագահ
«Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում»․ Արցախի նախագահ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 54 է
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 54 է
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում