Քաղաքականություն
Նայեք ո՛վ է խոսում մանիպուլյացիայից
Նայեք ո՛վ է խոսում մանիպուլյացիայից 21/05/202066

<<Մեր կառավարությունը իր գոյության ընթացքում ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չի հաղորդել հանրությանը>>, — այսօր հայտարարել է ամենայն հայոց վարչապետ, մանիպուլյացիայի արքա Նիկոլ Փաշինյանը: Այն, որ ինքը նման ակնհայտ սուտ է ասում՝ ինքնին մանիպուլյացիա է:

Սկսենք ղարաբաղյան բանակցություններից: Փաշինյանը այնքան <<անկեղծ ու ազնիվ է>>, որ մենք բանակցային մանրամասները ՌԴ արտգործնախարարից ենք իմանում: Ինքը այնքան թափանցիկ է, որ մենք մինչ օրս չգիտենք՝ որոնք են մեր հռչակած սկզբունքները Արցախի հարցում, և մինչև ուր կարող են հասնել մեր զիջումները:
Հաջորդը՝ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը: Այստեղ են ասել՝ անունը կա, ամանումը չկա: Կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև ստացել է շատ ավելի լկտի բնույթ: Փաշինյանը այդպես էլ չհերքեց իր ադամանդի և սիգարետի բիզնեսների գոյությունը, այլ նորից մանիպուլյատիվ լայվ արեց՝ իրեն զոհի տեղ դնելով:
Համասեռամոլներին պաշտպանելու առումով երբ նրան մեղադրեցին, նա իրեն հատուկ մանիպուլյատիվ ոճով ասաց՝ <<ո՞վ, ե՞ս, այդ հանրապետականն է ԼԳԲՏ համայնքին աջակցող օրենքներ ընդունել>>:
Երբ նրան մեղադրեցին, որ իր իշխանության օրոք, իր <<թեթև ձեռքով>>, հայհոյանքը դարձել է քաղաքական կատեգորիա, ինքը առանց ամաչելու նորից շուռ տվեց իրականությունը ու ԱԺ ամբիոնից ստեց, լացակումած ասելով, թե իրենց խմբակցության կանանց հայհոյում և ահաբեկում են նախորդ իշխանության ներկայացուցիչները:
Նիկոլի կյանքի ամեն մի րոպեն մանիպուլյացիա է: Նիկոլի կառավարության ամեն մի քայը մանիպուլյացիա է: Ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս է գալու ջրի երես:

Ն.Գ.

Այլ հոդվածներ
«Այն, որ դեռ որոշում չկա պարետային ժամի վերադառանալուն, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնի». ՀՀ վարչապետ
«Այն, որ դեռ որոշում չկա պարետային ժամի վերադառանալուն, չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չենք կայացնի». ՀՀ վարչապետ
«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրեն
«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրեն
Հակահամաճարակային կանոնների խախտում․ Վարչապետը շարունակում է հրապարակումները
Հակահամաճարակային կանոնների խախտում․ Վարչապետը շարունակում է հրապարակումները
Ավտովթար Հնաբերդ գյուղում․ 4 մարդ հոսպիտալացվել է
Ավտովթար Հնաբերդ գյուղում․ 4 մարդ հոսպիտալացվել է
«Ես հիմա մտածում եմ, որ գուցե սրանք միտումնավո՞ր են անում, գուցե այս վիրուսի հետ կապված ինչ-որ ծրագրե՞ր կան»․ Մարգարիտ Եսայան
«Ես հիմա մտածում եմ, որ գուցե սրանք միտումնավո՞ր են անում, գուցե այս վիրուսի հետ կապված ինչ-որ ծրագրե՞ր կան»․ Մարգարիտ Եսայան