Life
YouTube-ն արգելելու է կորոնավիրուսի հետ կապված որոշ թեմաների մասին տեսանյութերը
YouTube-ն արգելելու է կորոնավիրուսի հետ կապված որոշ թեմաների մասին տեսանյութերը 21/05/202020

YouTube-ն արգելելու է կորոնավիրուսի հետ կապված որոշ թեմաների մասին տեսանյութերը

«Google» տեխնոլոգիական ընկերությունը, որին պատկանում է «YouTube»-ը, արդիականացրել է կորոնավիրուսի թեմայով վիդեոկոնտենտի հետ կապված կանոները: «YouTube»-ի հարթակում կարգելվեն կորոնավիրուսի հետ կապված տեսանյութերի հրապարակումները, որոնք կարող են վնաս պատճառել առողջությանը:

 

«Deutsche Welle»-ը տեղեկացնում է, որ այս մասին հոդվածը հրապարակված է «Google»-ի կայքում: Նշվում է, որ այդ հարթակում արգելվում է  հրապարակել տեսանյութեր, որտեղ հաղորդվում է  կորոնավիրուսի բուժման, կանխարգելման, ախտորոշման և փոխանցման մասին տեղեկություններ, որոնք հակասում են պաշտոնական աղբյուրներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և տեղական առողջապահական մարմիններին: Մասնավորապես, այդ կատեգորիայի մեջ են մտնում այն հաղորդումները, որտեղ ասվում են, թե կորոնավիրուս գոյություն չունի և դրանից մարդիկ չեն մահացել, առկա է կոչ վարակը ժողովրդական բժշկության մեթոդներով բուժելու մասին, կա պնդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության վերաբերյալ:  Դրանից բացի, կարգելվեն այն հրապարակումները, որտեղ նշվում է, թե առանձին կլիմայական պայմաններում կորոնավիրուսը չի տարածվում:

Ընկերությունը նաև արգելել է ԱՀԿ-ի առաջարկները կասկածի տակ դնելը, մասնավորապես, խոսքը սոցիալական հեռավորության և ինքնամեկուսացման մասին է: Արգելվող թեմաների մեջ նշվում է նաև ասիական ուտելիքից հրաժարվելու կոչերը, հրավառությունների միջոցով օդի մաքրման մասին պնդումները, ինչպես նաև COVID-19-ի ի հայտ գալը 5G ցանցից

Այլ հոդվածներ
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը