Արցախ
Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով. Արցախի նախագահին շնորհավորել է վեհափառ հայրապետը
Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով. Արցախի նախագահին շնորհավորել է վեհափառ հայրապետը 21/05/2020 19:52

Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով. Արցախի նախագահին շնորհավորել է վեհափառ հայրապետը

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ երդմնակալության և Արցախի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով:

Մեր ժողովրդին քաջ ծանոթ է Ձեր անձը՝ որպես Արցախի անկախության զորացման և արցախահայության կյանքի զարգացման գործում գովելի ներդրում ունեցող քաղաքական գործիչ։ Դուք ջանք ու նվիրում եք բերել Արցախի ազատագրության պայքարին, արցախահայության նոր կյանքի կառուցմանը` տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ: Արցախի անկախության տարիներին մեր ժողովուրդը արձանագրել է նշանակալի ձեռքբերումներ և հաղթանակներ, որոնք պիտի բազմապատկվեն` ի նպաստ պետականության զորացման, Արցախի Հանրապետության ճանաչման, որը մեր աշխարհասփյուռ ժողովրդի արդար սպասումն է և շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական նամակում:

Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է Արցախի նորընտիր նախագահին, որ նրա փորձառությունը և Արցախի զարգացման ծրագրերը նոր բարի արդյունքներ բերեն մեր ժողովրդի կյանքին` ի խնդիր առկա մարտահրավերների հաղթահարման և երկրի խաղաղության, բարօրության ու առաջընթացի ամրապնդման:

Այլ հոդվածներ
«Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում»․ Արցախի նախագահ
«Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում»․ Արցախի նախագահ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 54 է
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք․ դեպքերի ընդհանուր թիվը 54 է
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում