Աշխարհ
Թուրքիայում ապրող, 400 թոռ ու ծոռ ունեցող 125-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը (լուսանկարներ)
Թուրքիայում ապրող, 400 թոռ ու ծոռ ունեցող 125-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը (լուսանկարներ) 21/05/202029

Թուրքիայում ապրող, 400 թոռ ու ծոռ ունեցող 125-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը (լուսանկարներ)

13 երեխա, 400 թոռ ու ծոռ ունեցող 125-ամյա Էշե Գելեբեքը, որը որդու հետ ապրում է Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում, ապրիլի 20-ին բարձր ջերմությամբ տեղափոխվել է տեղի քաղաքային հիվանդանոց: Այս մասին գրում է En Son Haber լրատվականը:

Հիվանդանոցում ստուգումներից հետո տարեց կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինչից հետո անմիջապես սկսվել է բուժումը:

3 շաբաթ բուժման կուրս անցնելուց հետո Էշե Գելեբեքը հաղթահարել է կորոնավիրուսը: Նա դարձել է աշխարհի ամենատարեց մարդը, որը հաղթահարել է կորոնավիրուսը` այդ «կոչումը» խլելով իսպանացի Մարիա Բրանյասից, գրում է աղբյուրը:

«Նրանք հոգ էին տանում իմ մասին: Բուժքույրերի հոգատարության շնորհիվ ես հաղթահարեցի հիվանդությունը»,-ասել է Գելեբեքը, որը 40 օրից կնշի իր ծննդյան 126-րդ տարեդարձը:

Էշեի կրտսեր զավակը` Համդուլլահ Գելեբեքը պատմել է, որ իր մոր երկարակեցության գաղտնիքը բնական ուտելիքն է:

Այլ հոդվածներ
«Ալիևի ելույթներում մեզ համար ուշագրավ դրվագներ կան». Կարեն Հովհաննիսյան
«Ալիևի ելույթներում մեզ համար ուշագրավ դրվագներ կան». Կարեն Հովհաննիսյան
Հարավային Կորեան վերադառնում է խիստ կարանտինին
Հարավային Կորեան վերադառնում է խիստ կարանտինին
«2012 թվականին Վրաստանում ուսուցչի միջին աշխատավարձը 330 լարի էր, այսօր` 1028 լարի». Գախարիա
«2012 թվականին Վրաստանում ուսուցչի միջին աշխատավարձը 330 լարի էր, այսօր` 1028 լարի». Գախարիա
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էր
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էր
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո կրքերը չեն հանդարտվում. հարյուրավոր ցուցարարներ շենքեր են հրդեհել (լուսանկարներ)
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո կրքերը չեն հանդարտվում. հարյուրավոր ցուցարարներ շենքեր են հրդեհել (լուսանկարներ)