Life
Victoria’s Secret-ն ԱՄՆ-ում և Կանադայում կորոնավիրուսի հետևանքով վաճառքների կտրուկ անկման պատճառով շուրջ 250 խանութ կփակի
Victoria’s Secret-ն ԱՄՆ-ում և Կանադայում կորոնավիրուսի հետևանքով վաճառքների կտրուկ անկման պատճառով շուրջ 250 խանութ կփակի 21/05/20209

Victoria’s Secret-ն ԱՄՆ-ում և Կանադայում կորոնավիրուսի հետևանքով վաճառքների կտրուկ անկման պատճառով շուրջ 250 խանութ կփակի

L Brands մայր ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի ամբողջ տարաքում կորոնավիրուսի հետևանքով վաճառքների կտրուկ անկման պատճառով ընդմիշտ կփակեն Victoria’s Secret-ի և PINK-ի 250 խանութ, գրում է Forbes-ը։

Victoria’s Secret-ը ԱՄՆ-ում և Կանադայում ունի 1091 խանութ, որոնցից 235-ը կփակվեն ԱՄՆ-ում, իսկ մնացածը՝ Կանադայում։

L Brands-ը, որին է պատկանում նաև օծանելիքների, նվերների, մարմնի և լոգանքի պարագաների Bath & Body Works խանութների ցանցը, հայտնել է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակում զուտ վաճառքը 37 տոկոսով նվազել է։

Victoria’s Secret-ի վաճառքների անկումն ավելին է՝ շուրջ 46 տոկոս՝ հասնելով 821,5 մլն դոլարի։

Ընդ որում` ընկերության գրեթե բոլոր խանութները կորոնավիրուսի պատճառով հարկադրված են եղել փակվել եռամսյակի վերջին շաբաթներին:

Բացի Victoria’s Secret -ի 250 խանութներից, L Brands-ը կփակի նաև Bath & Body Works-ի 50 խանութ։

Այլ հոդվածներ
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը