Life
Զելենսկին ու նրա կինն ասեղնագործ վերնաշապիկներ են ուղարկել մի շարք երկրների ղեկավարներին՝ այդ թվում Թուրքիայի նախագահին (լուսանկար)
Զելենսկին ու նրա կինն ասեղնագործ վերնաշապիկներ են ուղարկել մի շարք երկրների ղեկավարներին՝ այդ թվում Թուրքիայի նախագահին (լուսանկար) 21/05/20207

Զելենսկին ու նրա կինն ասեղնագործ վերնաշապիկներ են ուղարկել մի շարք երկրների ղեկավարներին՝ այդ թվում Թուրքիայի նախագահին (լուսանկար)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կինն Ասեղնագործության օրվա կապակցությամբ ասեղնագործ վերնաշապիկներ են նվիրել մի քանի պետությունների ղեկավարներին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով նախագահի գրասենյակին:

«Ասեղնագործության օրվա կապակցությամբ նախագահն ու առաջին տիկինը աշխարհի պետությունների առաջնորդներին ավանդական ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկներ են նվիրել: Խորհրդանշական նվերները, որոնք իրենց մեջ կրում են Ուկրաինայի պատմության ու մշակույթի մի մասը, ստացել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Լեհաստանի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարներն ու առաջին տիկնայք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվերներն ուղեկցող նամակում Վլադիմիր և Ելենա Զելենսկիները գրել են, որ մայիսի 21-ին Ուկրաինայում նշվում է ասեղնագործության օրը` տոն, որն ուղղված է «պահպանելու և հարգելու մեր ժողովրդի հին ավանդույթները»:

«Ասեղնագործությունը մեր էթնոսի յուրահատուկ կոդն է` ծածկագրված զարդանախշերով և խորհրդանիշներով: Անկեղծ սրտով ուզում ենք ձեզ հետ կիսել ուկրաինական պատմության և ինքնության մի մասնիկը», - գրել են նրանք նամակում:

Ուկրաինայում ասեղնագործության օրը նշվում է մայիս ամսվա երրորդ հինգշաբթի օրը, այս տարի այն նշվում է մայիսի 21-ին:

 

Այլ հոդվածներ
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ
Հարսնացուներ, որոնք կրել են իրենց մայրիկների և տատիկների հարսանեկան զգեստները և չեն փոշմանել
Հարսնացուներ, որոնք կրել են իրենց մայրիկների և տատիկների հարսանեկան զգեստները և չեն փոշմանել
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է եւ Ծնողների համաշխարհային օրը
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է եւ Ծնողների համաշխարհային օրը
Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը
Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը