Աշխարհ
Մադրիդի իշխանությունները կարանտինի պատճառով պատրաստվում են դատական հայց ներկայացրել ընդդեմ կառավարության
Մադրիդի իշխանությունները կարանտինի պատճառով պատրաստվում են դատական հայց ներկայացրել ընդդեմ կառավարության 21/05/202010

Մադրիդի իշխանությունները կարանտինի պատճառով պատրաստվում են դատական հայց ներկայացրել ընդդեմ կառավարության

Մադրիդի ինքնավար շրջանի ղեկավարությունը պատրաստվում է դատական հայց  ներկայացրել Իսպանիայի կառավարության դեմ` կապված առողջապահության նախարարության` համայնքում կարանտինի մեղմացման արգելքի հետ: Երկրի մեծ մասում կարանտինի մեղմացման քայլեր են կատարվում, բայց Մադրիդի շրջանին դա դեռևս թույլ չի տրվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մայրաքաղաքային շրջանի իշխանությունները արդեն 3 անգամ առողջապահության նախարարությանը խնդրել են թույլ տալ մեղմացնել կարանտինը և երկու անգամ մերժվել են: Վերջին խնդրանքը դեռևս պատասխան չի ստացել:

«Ըստ Մադրիդի շրջանի տրամադրության տակ եղած տվյալների` առողջության ցուցնաիշները, վարակման նոր դեպքերի հայտնաբերման և կսկողության տակ պահելու հնարավորությունը, ինչպես նաև Մադրիդյան առողջապահական համակարգի` կորոնավիրուսի նոր բռնկումը կանխելու ռազմավարական հնարավորություններըփուլային փոփոխություն կատարելու հնարավորություն են տալիս»,-ասված է շրջանի ղեկավարության հայտարարության մեջ:

Ներկայումս Իսպանիայի տարածքի մեծ մասը, որտեղ բնակվում է բնակչության մոտ 70% -ը, արդեն անցել է կարանտինային միջոցառումների մեղմացման առաջին փուլ, որով թույլ է տրվել ռեստորանների և բարերի աշխատանքի վերսկսումն ու մինչև 10 հոգանոց խմբերով հանդիպումները:

Մի քանի փոքր Կանարյան և Բալեարյան կղզիներ անցել են մեղմացման երկրորդ փուլին:

Այնուամենայնիվ, մի շարք տարածաշրջաններ, այդ թվում ՝ Մադրիդը և Բարսելոնան, ինչպես նաև «Կաստիլյա  Լեոնեի» մի մասը մնացել են  զրոյական փուլում: Միևնույն ժամանակ, այն շրջանների համար, որոնք մնացել են նախնական փուլում, առողջապահության նախարարությունը երկուշաբթի օրվանից նաև զիջումներ է կատարել, մասնավորապես, փոքրիկ խանութներին և արտադրամասերին թույլատրվում է աշխատել առանց նախնական գրանցման, գրադարանները, սոցիալական հաստատությունները, թանգարանները վերսկսել են իրենց աշխատանքը (այցելուների ընդունելության 30% սահմանաչափով), հուղարկավորություններին կարող է մասնակցել մինչև 10 հոգի: Կրոնական հաստատությունները կարող են այցելուներ ընդունել հաստատությունների տարողունակության մեկ երրորդի չափով:

Մադրիդի ինքնավար շրջանի ղեկավարությունը կարծում է, որ երկրի կառավարությունը կողմնակալ է և շրջանի նկատմամբ կիրառում է չափանիշներ, որոնք տարբերվում են երկրի այլ հատվածներում կիրառվող չափանիշներից:

«Մադրիդի շրջանը հիմնավոր կասկածներ ունի երկրի բոլոր շրջաններում ցուցանիշների հավասար դիտարկման վերաբերյալ: Շրջանային կառավարությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ առողջապահության նախարարության` կորոնավիրուսից դուրս գալու փուլային փոփոխության որոշման դեմ»,-ասված է հայտարարությունում:

Վերջին տվյալներով Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 279 524 դեպք, վարակման հետևանքով մահացել է 27 888 մարդ:

Այլ հոդվածներ
«Ալիևի ելույթներում մեզ համար ուշագրավ դրվագներ կան». Կարեն Հովհաննիսյան
«Ալիևի ելույթներում մեզ համար ուշագրավ դրվագներ կան». Կարեն Հովհաննիսյան
Հարավային Կորեան վերադառնում է խիստ կարանտինին
Հարավային Կորեան վերադառնում է խիստ կարանտինին
«2012 թվականին Վրաստանում ուսուցչի միջին աշխատավարձը 330 լարի էր, այսօր` 1028 լարի». Գախարիա
«2012 թվականին Վրաստանում ուսուցչի միջին աշխատավարձը 330 լարի էր, այսօր` 1028 լարի». Գախարիա
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էր
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը. նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղ Նատալյա Վավիլովայի ամուսինն էր
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո կրքերը չեն հանդարտվում. հարյուրավոր ցուցարարներ շենքեր են հրդեհել (լուսանկարներ)
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո կրքերը չեն հանդարտվում. հարյուրավոր ցուցարարներ շենքեր են հրդեհել (լուսանկարներ)