Մամուլի տեսություն
«Ժողովուրդ». Հանձնաժողովն ակտիվ աշխատում է. Գերագույն դատարանի ստեղծումը՝ օրակարգում
«Ժողովուրդ». Հանձնաժողովն ակտիվ աշխատում է. Գերագույն դատարանի ստեղծումը՝ օրակարգում 21/05/20208

«Ժողովուրդ». Հանձնաժողովն ակտիվ աշխատում է. Գերագույն դատարանի ստեղծումը՝ օրակարգում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, 2020 թվականի փետրվար ամսից իր աշխատանքները սկսած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս ընթացքում քննարկում է նաև Գերագույն դատարան ստեղծելու մասին հարցը, ինչի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր մայիսի 16-ին տեղի ունեցած իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:  «Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է, և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը և դատական համակարգը կտրել է իրարից և այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, դա ենթադրում է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի միացում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին հանձնաժողովի իրավաբան-գիտնականներն ուսումնասիրում են միջազգային փորձը, քննարկումներ անցկացնում, թե որքանով է նպատակահարմար ի վերջո նման որոշում կայացնել: Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց՝ հանձնաժողովում նման քննարկումների առկայությունը, սակայն նշեց. «Բայց պետք է ասեմ, որ դեռ միանշանակ որոշված չէ, որ միավորվելու է և նաև չի բացառվում, որ մենք գանք այն եզրահանգման, որ այդուհանդերձ արժի թողնել այն ձևը, որը կա: Պետք է խորքային և մասնագիտական քննարկումներ լինեն և դրանք հիմա ընթանում են: Այլ երկրների իրավիճակն է ուսումնասիրվում. դրանով զբաղվում են իրավաբան-գիտանականները», – հավելեց նա:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ևս հաստատեց, որ նման քննարկումներն ընթանում են եւ որոշումը պետք է ներկայացնի հանձնաժողովը: «հետ կապ չունի, Գերագույն դատարանի ստեղծման հարցը Սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննվող հարց է: Առաջիկայում հանրությունը կտեղեկացվի Հանձնաժողովի կողմից քննարկվող բոլոր հարցերի մանրամասներից», – նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
«Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի
«Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի
«Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով
«Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում
«Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ
«Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ