Խմբագրական
Գլոբալ Կրեդիտը առաջարկում է վարկեր 446, 6525% սպասարկաման վճարով՝ ծուղակը գցելով մարդկանց
Գլոբալ Կրեդիտը առաջարկում է վարկեր 446, 6525% սպասարկաման վճարով՝ ծուղակը գցելով մարդկանց 20/05/202027

Գլոբալ Կրեդիտը առաջարկում է վարկեր 446, 6525% սպասարկաման վճարով՝ ծուղակը գցելով մարդկանց

Հայաստանում ամեն քայլափոխի թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ մայրաքաղաքում կարելի է հանդիպել տարբեր վարկային կազմակերպությունների գրավիչ գովազդների,  որոնք առաջարկում են ցածր տոկոսադրույքով վարկեր:

Իհարկե, ցածր տոկոսադրույք կամ անտոկոս վարկեր ասվածն իրականում այդպես չէ, խորությամբ ուսումնասիրելիս միայն կարելի է հասկանալ, թե ինչպես են այս կազմակերպությունները մտնում մարդկանց գրպաններն ու  բառիս ուղիղ իմաստով՝ թալանում քաղաքացիներին:

Քաղաքացիները ոչ բոլոր դեպքերում են մանրամասն ընթերցում և ծանոթանում այն վարկային պայմանագրերին, որոնք պատրաստվում են ստորագրել, և միայն ստորագրությունը դնելուց հետո են հասկանում՝  ինչ ծուղակի մեջ են հայտնվել:

Այսօր Andradardz.am-ը կանդրադառնա այդ կազմակերպություններից մեկին՝ «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպությանը: Կազմակերպությունն առաջարկում է տարեկան 0 տոկոս տոկոսադրույքով վարկ, բայց իրականում տոկոսադրույքը տարեկան կազմում է 180 տոկոս: Քայլ առ քայլ բացատրենք, թե քաղաքացին ինչպես է հայտնվում այս ծուղակում: Առաջին՝ վարկի սպասարկման համար ընկերությունը օրական գանձում է սպասարկման  գումար  0,5 % տոկոսի չափով, այսինքն, եթե դուք վարկ եք վերցրել 50 հազար դրամ, ապա օրական ձեր վարկի մայր գումարին գումարվում է՝ 0.5 տոկոսի չափով սպասարկման վճար: Երկրորդը՝ եթե ժամկետանց վճար կատարեք, ապա ձեր ամբողջ վարկային գումարի տույժը օրական կազմում է 0.3 տոկոս, իսկ ժամկետնանց տոկոսի տույժը 0.5 տոկոս և չենք մոռանում իհարկե առաջին կետում նշված 0.5 տոկոս սպասարկման վճարը:  Երրորդ՝ վարկային պայմանագրում նշված է, որ վարկի տրամադրման պահին փաստացի տարեկան տոկոսադրույքը կկազմի ՝ 446.652 տոկոս, որի մեջ ներառված են նաև վարկառուի վարկավորման հետ կապված ծախսերը, որը անփոփոխ է մինչև վարկի վերադարձման օրը:

Վարկային կազմակերպությունները տրամադրում են X գումար, բայց վարկի ամբողջական մարման դեպքում այդ գումարը մի քանի անգամ բազմապատկվում է և ահռելի թիվ է դառնում:

Գրավիչ այս առաջարկները, որոնք կատարում են վարկային կազմակերպությունները մեկ տասնյակից ավելի քաղաքացիների դնում են ծանր կացության մեջ, մարդիկ ամեն քայլի դիմում են, որպեսզի կարողանան պարտքերը մարել: Բազմիցս ենք ականատես եղել դեպքերի, երբ քաղաքացիները վարկերի պատճառով կամ ինքնասպան են եղել, կամ ինքնասպանության փորձ են կատարել:

Իհարկե առաջնահերթ քաղաքացիները պետք է աչալուրջ լինեն որևէ փաստաթղթի տակ ստորագրելիս, իսկ վարկային կազմակերպությունների խաբեություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Վստահ ենք՝ տասնյակ քաղաքացիներ հայտնվել են այս ծուղակում և հիմա ստիպված են մարում իրենց վարկային պարտավորությունները:

Այլ հոդվածներ
Այսօր Նիկոլ Փաշինյանի դեղորայքի չափաբաժինն աննախադեպ մեծ է լինելու․ Անի Կարապետյանը՝  Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման մասին
Այսօր Նիկոլ Փաշինյանի դեղորայքի չափաբաժինն աննախադեպ մեծ է լինելու․ Անի Կարապետյանը՝ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման մասին
Յո երթաս երկիր․․․
Յո երթաս երկիր․․․
Քաղաքական PR թե՞ բողոքի ձայն
Քաղաքական PR թե՞ բողոքի ձայն
Երևանի Սարի թաղում բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, որը փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր
Երևանի Սարի թաղում բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, որը փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր
Կարապետյանի վերադարձը կարող է դառնալ հանրային պահանջ
Կարապետյանի վերադարձը կարող է դառնալ հանրային պահանջ