Life
«68 հազար ստացել եմ, բայց ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել». Սարգիս Գրիգորյանին տուգանել են 50 հազար դրամով
«68 հազար ստացել եմ, բայց ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել». Սարգիս Գրիգորյանին տուգանել են 50 հազար դրամով 20/05/2020 19:37

«68 հազար ստացել եմ, բայց ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել». Սարգիս Գրիգորյանին տուգանել են 50 հազար դրամով

Եթե նայեք վիդեոները, կտեսնեք, որ ես սոցիալական հեռավորությունը չէի խախտել, զրուցում էի, նույնիսկ իմ ընկերներին ասում էի՝ հեռու-հեռու կանգնեք: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին,ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյանը, ում կատռավարության շենքի մոտից բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել:

«Լավ, ենթադրենք խախտել եմ հեռավորությունը, բա էդ դեպքում ինչի՞ են ոստիկանական մեքենայում 6 հոգի քիփ-քիփ նստած: Օրենքով պետք է տե՞նց լինի: Թող վիդեոները նայեն, եթե խախտել եմ, խախտել եմ, դա ինձ համար առաջնային չէ: Էլ չեմ ասում, որ եկեք ճիշտը խոսենք, էնպես չի, որ 100 տոկոսով այդ աշխատանքը կատարվում է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ոստիկանությունը հայտարարել է, որ 50 հազար դրամով տուգանել է բերման ենթարկվածներին, դերասանն ասաց. «Ինչ ասեմ, պետք է տուգանեին, տուգանել են: Եթե իրենք գտնում են, որ օրենքը պետք է գործի ուրեմն թող էնքան անկեղծ լինեն, որ բոլորի նկատմամբ այդ օրենքը կիրառեն»:

Նա ընդգծեց, որ քաղաքական հարցերի չի ցանկանում պատասխանել, իսկ այն, որ ժամանակին ինքը եւս մասնակցել է հեղափոխությանը, արձագանքեց. «Ես ապրում եմ այսօրով, անցյալն ինձ համար հանգուցյալ թեմա է: Այսօր ես գտնում եմ, որ պրոբլեմ կա, որպես քաղաքացի բարձրաձայնում եմ: Իսկ քաղաքականությամբ թող զբաղվեն քաղաքական գործիչները, լսել քաղաքացիներին եւ հասկանան մի պարզ ճշմարտություն, որ 80 տոկոսը եթե աշխատում է, ուրեմն 20 տոկոսն էլ պետք է աշխատի: Եթե նավը կանգնեց դռները բացվեցին, ուրեմն բոլորը պետք է դուրս գան: Եթե դռները չեք բացում, ուրեմն թող խաղի կանոնները նույնը լինեն բոլորի համար: Եթե 4 ամիս չաշխատեցին այս ոլորտները՝ ռեստորաններ, շոու բիզնես, մինչեւ հաջորդ տարվա ամառ խնդիր է ունենալու: Խոսքը մինչեւ 100 հազար մարդու մասին է: Ուզո՞ւմ եք տնտեսական աճ, այս մարդիկ կարող են բյուջեն փող լցնել: Ես հասկանում եմ, ես չեմ ասում 100-ի տակ աշխատել, բայց գոնե 20-ի տակ առաջ գնալ, ոչ թե կանգնել տեղում»:

Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային ծրագրով 68 հազար է ստացել. «Ես այդ մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել, իմ քրտինքով վաստակել ու արժանապատիվ ապրել»:

Այլ հոդվածներ
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը