Life
Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար)
Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար) 20/05/2020 13:09

Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար)

Թուրքական Sondakika.com կայքը հրապարակել է ֆիլմերի ցուցակ, որոնք արգելված է ցուցադրել Թուրքիայում, սակայն մարդիկ դրանք դիտում են համացանցի կամ հատուկ մասնավոր հեռուստաալիքների միջոցով:

Այս ֆիլմերի հնգյակում է հայտնվել նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Հայոց ցեղասպանության մասին պատմող, 2002 թվականին նկարահանված ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղացել է Շառլ Ազնավուրը: Այն ցուցադրվել է Թուրքիայի մասնավոր հեռուստաալիքներից մեկով, 2006 թվականին:

Թուրքիայում արգելված ֆիլմերի այս ցանկում են ներառվել նաև 1978 թվականին նկարահանված Ալան Պարկերի «Կեսգիշերային էքսպրես», 2013 թվականին նկարահանված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին», 1962 թվականին նկարահանված Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» և 1963 թվականին նկարահանված Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմերը:

Այլ հոդվածներ
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
2020 թվականի թոփ սմարթֆոններ՝ լավ տեսախցիկով եւ հզոր մարտկոցով
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
«Դմփցնող հիթ». Ռուբեն Մխիթարյանի նոր մանրապատումը
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Վատագույն աղջիկները՝ ըստ Կենդանակերպի նշանի
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը
3 խորհուրդ հոգեբանից. Ինչպես սիրել կնոջը