Առաջին հայացքից հեռավար աշխատանքի հարցում որևէ խնդիր չունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համավարակի պատճառով ևս տուժում է՝ նվազել են արտասահմանի պատվերները։ Հակաճգնաժամային 17-րդ ծրագրով գործադիրն օգնության ձեռք է մեկնում ԱյԹի ոլորտին։ Պետական դրամաշնորհից կարող են օգտվել թե նորաստեղծ, թե կայացած ընկերությունները։