Տնտեսություն
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում. Անդրանիկ Թևանյան
Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում. Անդրանիկ Թևանյան 16/05/2020 20:34

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սուտ համար ․․ ————— Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում 100 փաստ էր նշում։ Ու դարձյալ ստում էր։ Հիմա ապացուցեմ այդ ստերից մեկը՝ հիմնվելով Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների վրա։

Այսպես, Փաշինյանը, անդրադառնալով կարագի գնին, նշել է․ «Կարագի գինը 2018-ին եղել է 4383 դրամ, 2019-ին 3906 դրամ, իսկ հիմա 3680 դրամ: Այսինքն գնանկում է եղել 16 տոկոսով: Սա կարեւոր է նրանով, որ երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին»։

Ըստ վիճկոմի տվյալների կարագի միջին գինը 2018–ին եղել է 5․199 դրամ, իսկ 2019–ին՝ 5․070 դրամ։

 
 

Այս տարվա գնանկումը նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ, ըստ պաշտոնականի, կազմել է համապատասխանաբար 5.4, 5.8, 5.4 և 2.1 տոկոս։ (հղումները մեկնաբանությունում)։

Որտեղի՞ց է վերցրել Փաշինյանը գների մասին տեղեկությունը և ինչպե՞ս է հաշվել, որ կարագի գնի 16 տոկոս գնանկում կա, դժվար է ասել։

Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում և ինքը ակամայից է դառնում ստախոս։ Հարցը հռետորական է»։

Այլ հոդվածներ
Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
Ուժգին պտտահողմը ջերմոցներ է տապալել
Տնտեսությունը կորոնավիրուսից հետո
Տնտեսությունը կորոնավիրուսից հետո
ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն
ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն
«Ժողովուրդ». Թանկացումների նոր ալիք է սպասվում․ գազի գնի բարձրացման հետքերով
«Ժողովուրդ». Թանկացումների նոր ալիք է սպասվում․ գազի գնի բարձրացման հետքերով
Հայաստանի տնտեսության անկումը` 2,8 %. ՀԲ նոր կանխատեսումը
Հայաստանի տնտեսության անկումը` 2,8 %. ՀԲ նոր կանխատեսումը