Մշակույթ
«Դա ամենաթանկ նվերն է, որ երբևէ կարող էի ստանալ»․ Լեռնիկ Հարությունյանը՝ դստեր հուզիչ անակնկալի և 39-ամյակի մասին
«Դա ամենաթանկ նվերն է, որ երբևէ կարող էի ստանալ»․ Լեռնիկ Հարությունյանը՝ դստեր հուզիչ անակնկալի և 39-ամյակի մասին 16/05/202013

Դերասան Լեռնիկ Հարությունյանն այսօր նշում է ծննդյան 39-ամյակը։ Իր տարիքին դերասանը փիլիսոփայորեն է մոտենում՝ այս տարիները նրան սովորեցրել են երբեք ոչնչից չկառչել, գնալ առաջ, անել այն, ինչ պետք է, արդյունքում ամեն ինչ կլինի իր ճիշտ ժամանակին։ Tert.am Life-ի հետ զրուցում Լեռնիկն ասաց, որ այս տարի, ինչպես վերջին մի քանի տարիներին, տարեդարձն անցկացնելու է աշխատանքային միջավայրում, ապա ժպիտով հավելեց, որ գործընկներն իրեն անակնկալ են խոստացել։ «Տարեդարձիս օրվա հետ կապված մեծ կամ զգացմունքային բաներ ասել չեմ կարող, հատկապես տոնելուն մեծ նշանակություն չեմ տալիս, երբեք չեմ տվել։ Ընտանիքս ու ընկերներս են հիշեցրել, որ այն համընկնում է կարանտինի հետ, ինքս չէի կենտրոնացել օրվա վրա։ Երբեք նախապես ծրագրեր չեմ կազմում, թե օրն ինչպես պետք է անցկացնեմ, գուցե, դրանից է, որ այն ամեն տարի շատ լավ, դրական ու հետաքրքիր է անցնում։ Ընտանիքս՝ կինս, դուստրս, ինձնից անհամեմատ ավելի ուրախ ու երջանիկ են սպասում այս օրվա։ Իհարկե, դա հաճելի է, որովհետև իմ փոխարեն իրենք են ապահովում տոնական տրամադրությունը»,- ասաց Լեռնիկը:

Դերասանը հուզված պատմեց 10-ամյա դստեր անակնկալի մասին․ «Աղջիկս ինձնից տաղանդավոր է։ Երեկ ասաց, որ իրեն իմ լուսանկարներից մեկը տամ։ Կարծեցի` մի տեղ օգտագործելու է, անկեղծ եմ ասում, չէի սպասում, որ առավոտյան ինձ իմ դիմանկարը կնվիրի։ Այն ինքնուրույն էր նկարել։ Դա ամենաթանկ նվերն է, որը ես կարող էի երբևէ ստանալ։ Աղջիկս մեզ շատ է ուրախացնում»։

Կյանքի գերագույն ձեռքբերումը դերասանը համարում է իր ընտանիքը։ Խոսելով օրվա խորհրդի և կյանքն այսօր վերնայելու մասին՝ Լեռնիկն ասաց․ «Արդեն դադարել եմ այս կյանքում ինչ-որ բանից տխրել։ Ես միշտ երջանկանում եմ իմ ունեցածով։ Եթե խոսեմ ստեղծագործական կյանքի մասին, ըստ իս, բավականին ձեռքբերումներ ունեմ։ Ինձ ճանաչողներն էլ կփաստեն՝ ես գուցե ծրագրեմ ինչ-որ բան, սակայն երբեք, որևէ մտքից չեմ կառչում։ Իմ կարիերայից ու զբաղվածությունից իսկապես գոհ եմ։ Ամեն ինչ ինքնահոսով լինում է, ուղղակի պետք է անել այն, ինչ անում եք, անել լավ, առաջ գնալ: Կստացվի` լավ, չի ստացվի՝ ոչինչ»։

Անդրադառնալով անձնական կյանքին՝ Լեռնիկն ասաց, որ այս դեպքում ևս դնում է նպատակներ, սակայն չի կենտրոնանում դրանց վրա․ «Այս տարիների ընթացքում հասկացա, որ երբեմն այդ կենտրոնացումը կարող է բացասական ազդել։ Ես մեծ նպատակ ունեի՝ կառուցել իմ սեփական տունը։ Սա հոգուս խորքում ունեցած մի ցանկություն էր, որի մասին շատ չէի բարձրաձայնում։ Ինքնըստինքյան այդ ծրագիրս իրականություն դարձավ, տունը կառուցեցի։ Դա ամենակարևոր ցանկություններիցս մեկն էր, որն իրականացավ»։

Նյութի աղբյուրը՝ ԹԵՐԹ․ամ

Այլ հոդվածներ
Նաիրա Զոհրաբյանի կյանքին վտանգ է սպառնում․․․
Նաիրա Զոհրաբյանի կյանքին վտանգ է սպառնում․․․
Արցախի "Արդարություն" կուսակցությունը, " Հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան" բարեգործական հասարակական կազմակերպությունը, "Վերադարձ արժեքներին" քաղաքացիական նախաձեռնությունը և "Իրավունքի և արժեքների գերակայու
Արցախի "Արդարություն" կուսակցությունը, " Հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան" բարեգործական հասարակական կազմակերպությունը, "Վերադարձ արժեքներին" քաղաքացիական նախաձեռնությունը և "Իրավունքի և արժեքների գերակայու
Այս երգում կա ամեն ինչ: Մեր հույսը, մեր հաղթանակը, մեր ուժը, մեր միասնությունը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս երգում կա ամեն ինչ: Մեր հույսը, մեր հաղթանակը, մեր ուժը, մեր միասնությունը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արսեն Հայրապետյան - ՀԱՅԸ ՊԻՏԻ ԽՈՍԻ ՀԱՅԵՐԵՆ
Արսեն Հայրապետյան - ՀԱՅԸ ՊԻՏԻ ԽՈՍԻ ՀԱՅԵՐԵՆ
Ռեժիսորը հայտնում է Մշակույթի նախարարության նախկին պաշտոնյաների կողմից մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող յուրացումների մասին
Ռեժիսորը հայտնում է Մշակույթի նախարարության նախկին պաշտոնյաների կողմից մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող յուրացումների մասին