Տնտեսություն
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով 5 տոկոս
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով 5 տոկոս 14/05/2020 00:48

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 28-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․0%:

բեռնափոխադրում

ԿԲ-ից  հայտնում են, որ 2020թ. մարտին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կրճատվել է եւ կազմել 0.1%:

Կորոնավիրուսի տարածումը եւ վերջինիս կանխարգելման առողջապահական միջոցառումները մեծ բացասական ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության, այդ թվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա եւ մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականությունը: Չնայած առաջատար երկրների կենտրոնական բանկերի համատեղ ջանքերի շնորհիվ ֆինանսական շուկաների տատանողականությունը թուլացավ, սակայն անորոշություններն ու ռիսկերը դեռեւս պահպանվում են բարձր մակարդակներում:

Գնահատվում է, որ այս ամենը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն։

ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետեւանքով 2020թ-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ գնահատականների համաձայն երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Գնահատվում է, որ համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համավարակի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միեւնույն ժամանակ, որոշակի աճել են նաեւ համավարակի հաղթահարման ժամկետների եւ տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի եւ հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները:

Հաշվի առնելով արտաքին եւ ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը եւ ֆինանսական շուկաների կայունացումը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաեւ գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում:

Ներկայումս բավականին բարձր են անորոշությունները կարճաժամկետ եւ երկարաժամկետ տնտեսական զարգացումների վերաբերյալ, ինչը նույնպես Կենտրոնական բանկը փորձում է հաշվի առնել իր գործողություններում: Միեւնույն ժամանակ գնահատվում է, որ կանխատեսված հետագծից գնաճի շեղման ռիսկերը գերակշռում են ներքեւի ուղղությամբ՝ պայմանավորված թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին գործոններով: Ռիսկերի ցանկացած դրսեւորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է ըստ անհրաժեշտության համապատասխանորեն ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչեւ 2020թ. մայիսի 13-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

Այլ հոդվածներ
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գներն աճում են
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 01/02/21
ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 01/02/21
Դոլարի փոխարժեքը շարունակում է դադաղ նվազել. եվրոն եւս էժանացել է
Դոլարի փոխարժեքը շարունակում է դադաղ նվազել. եվրոն եւս էժանացել է